Среда , 24 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Տեսակետ. «Ռուսաստանը չեղյալ կհայտարարի Մոսկվայի պայմանագիրը, եթե Թուրքիան զորք մտցնի Սիրիա»

Տեսակետ. «Ռուսաստանը չեղյալ կհայտարարի Մոսկվայի պայմանագիրը, եթե Թուրքիան զորք մտցնի Սիրիա»

ՌԴ Պետդումայի պատգամավորներ, Կոմունիստական կուսակցության քարտուղար Սերգեյ Օբուխովը և ՌԴԿԿ ԿԿ նախագահի տեղակալ Վալերի Ռաշկինը դիմել են ՌԴ նախագահ Վ.Պուտինին և ԱԳ նախարար Ս.Լավրովին`առաջարկելով չեղյալ հայտարարել Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության և Թուրքիայի միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը: «Թուրքական ագրեսիայի աճի պայմաններում մենք պարտավոր ենք իրավաբանորեն մշակել մեր պետության և իր դաշնակիցների տեսանկյունից ոչ նպաստավոր ռուս-թուրքական բոլոր համաձայնագրերի վերանայման հնարավորությունը: Անկարան պետք է ընկալի, թե ինչ հետևանք կարող է ունենալ հակամարտության սրումը: Միայն այս քայլը կարող է նրան սթափեցնել և հետ պահել նոր սադրանքներից», — հայտարարել է Սերգեյ Օբուխովը:

«Արդար Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչները, որոնք նախորդ տարվա ավարտին Պետդումա են մտցրել Օսմանյան կայսերությունում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, աջակցություն են հայտնել գործընկերների նախաձեռնությանը: Այս մասին գրում է «Известия» թերթը` հղում կատարելով ՌԴԿԿ-ի ներկայացուցիչներին: Այս նախաձեռնությունը պայմանավորված է Ռուսաստանի և Թուրքիայի միջև իրական փոխհարաբերությունների բնույթով: Վերջինիս գործողությունները կասկած են հարուցում Թուրքիայի հետ բարեկամության պայմանագրի պահպանման անհրաժեշտության հարցում, — ասում է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի իսլամական և արաբական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը:

«Այս նախաձեռնությունն ամբողջությամբ արդարացված է և արտացոլում է ռուսաստանյան հասարակության ու խորհրդականների տրամադրվածությունը: Դժվար է ասել, թե ինչպես կարձագանքի այս առաջարկին Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը, բայց ակնհայտ է, որ իշխանության մի մասը, մասնավորապես` ուժային կառույցի ներկայացուցիչները, կողմ են Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարելուն» , — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Դոլգովը: Ըստ փորձագետի` Ռուսաստանի և Թուրքիայի միջև առճակատման խորացման պարագայում, Մոսկովայի պայմանագրի չեղարկումը ավելի քան իրատեսական կլինի: «Նկատի ունենալով ՌԴ ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ Թուրքիան մտադիր է զորք մտցնել Սիրիա, ռուս-թուրքական հարաբերությունները դժվար թե կարգավորվեն: Իսկ եթե Անկարան իսկապես մտնի Սիրիա կամ սկսի ցամաքային գործողություններ իրականացնել այս կամ այն դաշինքի կազմում, ապա այդ դեպքում Մոսկվան, անկասկած, չեղյալ կհայտարարի պայմանագիրը», — համոզմունք է հայտնել արևելագետը: Նշենք, որ 20-րդ դարի սկզբին ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղարկման հարցն առաջին անգամ բարձրացրել է Ի.Ստալինը 1945-ին, բայց այս նախաձեռնությունը չի արժանացել Արևմուտքի հավանությանը: Փաստաթղթի չեղարկման մասին Ռուսաստանում կրկին սկսեցին խոսել Թուրքիայի կողմից Սիրիայի երկնքում ռուսաստանյան Սու-24 կործանիչի խոցումից հետո:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …