Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Տեսակետ. «Փախստականների զանգվածային ներհոսքը սպառնալիք է ինչպես Հայաստանի, այնպես էլ ՀԱՊԿ մյուս անդամների համար»

Տեսակետ. «Փախստականների զանգվածային ներհոսքը սպառնալիք է ինչպես Հայաստանի, այնպես էլ ՀԱՊԿ մյուս անդամների համար»

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է պատրաստ լինեն Եվրոպայից «արտաքսված» փախստականների ներհոսքին: «Տեսնում եք, թե ինչ է կատարվում Եվրոպայում. որոշ երկրներ օրենսդրական, ինստիտուցիոնալ միջոցառումներ են ձեռնարկում իրենց տարածքներից փախստականներին դուրս մղելու համար: Եվ մենք չենք բացառում, որ որոշ ժամանակ անց փախստականների հոսքը կհայտնվի մեր սահմաններին: Մենք պետք է պատրաստ լինենք դրան», — ասել է Բորդյուժան Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի նիստից հետո: ՀԱՊԿ անդամ պետությունների ներսում և դրանց սահմաններից դուրս առկա միգրացիոն խնդիրները մշտապես եղել են այդ ռազմական կառույցի ուշադրության կենտրոնում, ասում է «Ռազմավարական կոնյուկտուրայի ռուսաստանյան կենտրոնի» փորձագետների խորհրդի անդամ, Մերձսահմանային համագործակցության ասոցիացիայի ռազմավարական պլանավորման ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոբյանինը:

«Եվրոպան ձգտում է ագրեսիվ փախստականներին ուղարկել ՀԱՊԿ երկրներ, այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ը ցույց է տալիս, որ ձեռնարկվում են միջոցներ նրանց այդ երկրներ մուտքն արգելելու ուղղությամբ: Սա Եվրոպային ուղղված հստակ «մեսիջ» է, որ նրանք չեն կարող լուծել փախստականների խնդիրը Ռուսաստանի և իր դաշնակիցների հաշվին», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Սոբյանինը: Ըստ փորձագետի` փախստականների շրջանում մեծ թիվ են կազմում նախկին և գործող զինյալները, որոնք սպառնում են ՀԱՊԿ երկրների, այդ թվում նաև` Հայաստանի անվտանգությանը: «Որքան փոքր տարածք ունի պետությունն, այնքան ավելի հեշտ է այնտեղ իրավիճակն ապակայունացնել: Փախստականների հիմնական մաս են կազմում 16-ից 45 տարեկան տղամարդիկ: Կանայք, երեխաններն ու մեծահասակները փոքրամասնություն են կազմում: Եթե պետությունը չունի միգրացիոն խնդրի կարգավորման մեխանիզմ, ապա դա լուրջ սպառնալիք է երկրի անվտանգությանը: Նման սպառնալիքից պաշտպանված է միայն Ռուսաստանը», — նշել է Ալեքսանդր Սոբյանինը: Ըստ նրա` անկարգություններ հարուցող փախստականներին կհետևեն ռազմական խմբավորումները, իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև ընդհանուր սահմանը մեծ սպառնալիքներ է պարունակում իսլամիստ ահաբեկիչների ներթափանցման համար: Հիշեցնենք, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, 2016-ի սկզբից Եվրոպա ժամանած փախստականների թիվը կազմել է 67 հազ. մարդ: Կազմակերպության տվյալներով, 2015-ին ծովային ճանապարհով եվրոպական երկրներ է ժամանել մոտ 1 մլն փախստական: Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեցիան, Դանիան և Նորվեգիան սահմանել են սահմանների ժամանակավոր վերահսկողություն 6 ժամկետով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …