Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Նոր մայրուղի. Հայաստանից դեպի Իրաք` ահաբեկիչների որջերի միջով

Նոր մայրուղի. Հայաստանից դեպի Իրաք` ահաբեկիչների որջերի միջով

Հայաստանում Իրանի դեսպանի Սեյեդ Քազեմ Սաջադի և դեսպանության խորհրդական Սոպանի Պարի հետ հանդիպմանը Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտնել է, որ ներկայումս քննարկվում է Իրաք-Իրան-Հայաստան ավտոմայրուղու կառուցման հարցը: ՀՀ-ում Իրանի դեսպանը հաստատել է այս տեղեկությունը` ընդգծելով Իրանի պատրաստակամությունը Հայաստանի հետ բազմոլորտ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Երևանի, Թեհրանի և Բաղդադի պայմանավորվածությունն ունի հեռանկար, բայց ներկայիս պայմաններում դա անհնար է, համոզված է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևը: «Իրաքի տարածքով անցնող ճանապարը, որի առանձին հատվածներ վերահսկում են քրդերը, չի կարող անվտանգ լինել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում: Շինարարական աշխատանքները կուղեկցվեն դիվերսիոն գործողություններով և զորախմբերի հարձակումներով: Այս ամենից խուսափելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է վերահսկել բոլոր այդ շրջանները և ապահովել շինարարական աշխատանքների անվտանգությունը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Գուսևը:

Փորձագետը դրական է գնահատում համատեղ նախագիծը` նշելով, որ Հայաստանի համար այն դեպի նոր շուկաներ մուտք կբացի: Այդուհանդերձ, ներկա դրությամբ Հայաստանի համար նախընտրելի է բավարարվել Իրանի տարածքով դեպի Իրաք տրանսպորտային ճանապարհով և առավելագույն չափով օգտագործել առկա հնարավորությունները: Բացի այդ, շինաշխատանքների անվտանգության ապահովումն ավելի թանկ կարող է արժենալ, քան ողջ շինարարությունը` ելնելով ինչպես շինաշխատանքների, այնպես էլ հետագայում ավտոմայրուղու շահագործման վերահսկողության նպատակով հատուկ ռազմական միավորումների ներգրավման անհրաժեշտությունից: «Նոր մայրուղու նպատակն է մեծացնել Իրան և Իրաք ներկրվող Հայաստանի ապրանքների ծավալը, բայց ես չեմ կարծում, որ այս երկրների միջև տնտեսական համագործակցության ողջ ներուժը ներկայումս կյանքի է կոչված», — նշել է Լեոնիդ Գուսևը: Այն պայմաններում, երբ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» (գործունեությունն արգելված է ՌԴ-ում) դիրքերն ամուր են, նոր մայրուղին կհայտնվի իսլամիստ ահաբեկիչների և մարտիկների ուշադրության կիզակետում:

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …