Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Տեսակետ. «Հայաստանը մեղք կգործի, եթե չօգտվի ԵԱՏՄ-ում նախագահության հնարավորությունից»

Տեսակետ. «Հայաստանը մեղք կգործի, եթե չօգտվի ԵԱՏՄ-ում նախագահության հնարավորությունից»

Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նոր կազմի առաջին նիստի բացման խոսքում ԵՏՀ կոլեգիայի նորանշանական նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նախարարներին պաշտոնավորման և ԵԱՏՄ զարգացմանն ուղղված աշխատանքների մեկնարկի առթիվ: «Մենք գիտակցում ենք, որ մեր ուսերին դրված է լուրջ խնդիր` եվրասիական տնտեսական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդման ուղղությամբ: Մենք պետք է լինենք այդ շարժման առաջնամասում և կյանքի կոչենք մեր առջև դրված խնդիրը», — նշել է Տիգրան Սարգսյանը: Մեղք կլինի չօգտվել այն հնարավորություններից, որոնք բացվել են Հայաստանի առջև ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնելու արդյունքում, հատկապես` թուրքական պատժամիջոցների պայմաններում, — նշել է ԵվրԱզԵս-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: «Նախորդ տարի ԵԱՏՄ անդամ պետությունների երկկողմ հարաբերություններում նկատվում էր մի իրավիճակ, երբ երկրներից յուրաքանչյուրը ձգտում էր վերմակն իր վրա քաշել. Բելառուսը խիստ պայմաններ էր դնում Ռուսաստանի առջև և, հակառակը, Ղազախստանը` Ղրղզստանի առջև: Հենց այդպես էլ հիմա Հայաստանը կարող է խիստ պայմաններ դնել իր համար կարևոր հարցերում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առջև` հասնելով սեփական շահերից բխող որոշակի առավելությունների», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Լեպեխինը:

Ըստ փորձագետի` ԵԱՏՄ-ի նախագահությունը կբարձրացնի երկրի հեղինակությունը և հնարավորություն կընձեռի սահմանափակել այն ապրանքների ներկումն այլ երկրներից, որոնք առաջնային են Հայաստանի արտահանման ցանկում: Հայաստանը կկարողանա մեծացնել դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ իր արտահանման ծավալները` որպես օրինակ հասնելով վրացական կամ մոլդովական գինիների դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակմանը: «Հայաստանը պարտավոր է դիմել այս քայլին ոչ այն պատճառով, որ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ կոլեգիայի նախագահն է, այլ ելնելով նրանից, որ երկիրը ԵԱՏՄ անդամ է», — նշել է ԵվրԱզԵս-ի ինստիտուտի տնօրենը: Ըստ փորձագետի` Հայաստանը պետք է Ռուսաստանին ներկայացնի այն ապրանքների ցանկը, որոնք կարող են փոխարինել թուրքական արտադրանքը` հասնելով Մոսկվայի համաձայնությանը թուրքական ապրանքները իրանականի կամ եգիպտականի փոխարեն հայկականով փոխարինելու հարցում: Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության նախագահությունը ս/թ. փետրվարի 1-ից անցել է Հայաստանին: Որոշումն առ այն, որ Տիգրան Սարգսյանը կփոխարինի Վիկտոր Խրիստենկոյին ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում ընդունվել է 2015-ի հոկտեմբերի 16-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …