Հայաստանն իր գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը արտադրության ծավալից պետք է հասցնի 50%-ի: Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը: Ըստ տնտեսական մեկնաբան Սիմոն Եպիսկոպոսյանի` նշված ծավալը Երևանի դեպքում իրատեսական չէ, բայց կարելի խոսել հայտարարված ծավալի կեսի մասին: «Այս հարցում կարող են աջակցել Ռուսաստանի այն հայ գործարարները, որոնք զբաղվում են գյուղատնտեսական ապրանքների իրացմամբ», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Սիմոն Եպիսկոպոսյանը: Ըստ փորձագետի` քաղաքական գործոնը անդառնալի արգելք է բանջարեղենի շուկայում Հայաստանի կշռի մեծացման հարցում:
«Ռուսաստանի խոշոր պտուղ-բանջարեղենի պահեստները ադրբեջանցիների ձեռքում են: Նրանց հետ համագործակցում է ներմուծողների մեծ մասը: Ադրբեջանցիները թույլ չեն տա, որպեսզի իրենց պահեստներում գտնվի Հայաստանի արտադրանքը», — նշել է Եպիսկոպոսյանը: Ռուսաստանյան շուկայում հայկական պանիրը «քարտ-բլանշ» է ստացել. պաշտոնական տվյալների համաձայն, վերջին մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 408 տոննա 757 կգ պանիր: Բայց սա այն նվազագույն է, ինչին ընդունակ են հայկական արտադրողները, համոզմունք է հայտնել փորձագետը: «Հայաստանը կարող է արտահանել 3 անգամ ավելի: Բայց երկու խոչընդոտող գործոն կա. առաջինը, ծախսատար բեռնափոխադրումն է, իսկ երկրորդը` ռուսաստանյան մանրածախ առևտրային ցանցերի հետ կապերի բացակայությունը: Դեռևս հայերը չեն կարողանում նրանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերել », — ընդգծել է Եպիսկոպոսյանը: Արտահանման ծավալների մեծացման խթանող գործոններն են ԵԱՏՄ-ի շրջանակներում տրվող առավելությունները, որոնք էլ խթան կդառնան Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը: Նշենք, որ համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը Հայաստանում 2015-ին ավելացել է 11,7%-ով` նախորդ տարվա հետ համեմատությամբ: 2015-ին 76 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել, ինչը 65,9%-ով ավելին է 2014-ի ցուցանիշից: