Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Պատժամիջոցներ Հայաստանի դեմ. Մուսթաֆա Ջեմիլևի նոր ուկրաինական առաջարկը

Պատժամիջոցներ Հայաստանի դեմ. Մուսթաֆա Ջեմիլևի նոր ուկրաինական առաջարկը

Ղրիմի թաթարների ինքնակոչ «առաջնորդը», Ուկրաինիայի ժողովրդական պատգամավոր, Ղրիմի թաթար ժողովրդի հարցերով Ուկրաինայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Մուսթաֆա Ջեմիլևը կոչ է արել Հայաստանի դեմ կիրառել պատժամիջոցներ ղարաբաղյան հակամարտության պատճառով:

«Կարծում եմ, որ զավթիչ պետության (Հայաստանի, – խմբ.) նկատմամբ պատժամիջոցները պետք է լինեն բավականին արդյունավետ և ուղղված գրավյալ տարածքների շուտափույթ ազատագրմանը», — հայտարարել է Մուսթաֆա Ջեմիլևը ԵԽԽՎ-ում, որտեղ նա գտնվում է Փարիզ մեկնած ուկրաինական պատվիրակության կազմում:

Ղրիմի թաթարների առաջնորդը փորձում է հաճոյանալ իր հովանավորներին, առաջին հերթին` Թուրքիային և Ադրբեջանին, — ասում է ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Ջեմիլևը դրսևորում է համամուսուլմանական սոլիդարություն` հիշեցնելով, որ Ղրիմի թաթարների մեջլիսը Անկարայի և Բաքվի դաշնակիցն է: Սա ուղղված է իր հովանվորների և բարերարների շրջանակի ընդլայնմանն այս երկրներում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կոնստանտին Զատուլինը:

Ադրբեջանը նկատելի չի եղել Ղրիմի թաթարների մեջլիսի հետ շփումներում, բայց Ջեմիլևը նման քայլեր է անում, որպեսզի այնտեղ վերջինիս ուշադրություն դարձնեն:

«Ղարաբաղյան հարցում Ջեմիլևը Թուրքիայի դիրքորոշումն է պաշտպանում և այս հայտարարությամբ ապացուցում է, որ հավատարիմ է նրան: Թուրքիան բացահայտ դեմ է հանդես գալիս Ղրիմի միավորմանը Ռուսաստանին և սադրում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության սրման հարցում: Բայց այն հանգամանքը, որ Մուսթաֆա Ջեմիլևը Ուկրաինայի ժողովրդական պատգամավորն է, նշանակում է, որ նա որոշ առումով նաև ներկայացնում է Ուկրաինայի դիրքորոշումը ԼՂ հարցի շուրջ: Չնայած նրան, որ Ուկրաինան հայտարարում էր Հայաստանի և Ադրբեջանի հետ հավասար հարաբերությունների մասին, Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո Կիևը վերանայել է իր դիրքորոշումը` հօգուտ Ադրբեջանի», — նշել է Կոնստանտին Զատուլինը:

Նշենք, որ հայերը Ղրիմում բնակվել են դարեր շարունակ, իսկ XI-րդ դարի կեսերին` կազմել թվով երկրորդ ամենամեծ էթնիկ խումբը Ղրիմի թաթարներից հետո: Երբ 1475-ին թերակղզին անցել է թուրք օսմանների ենթակայության տակ, հայերի թիվն այնտեղ կրճատվել է: Նրանք վերադարձել են Ղրիմ 1783-ին, երբ թերակղզին կրկին անցել է Ռուսաստանին: 1913-ին Ղրիմում բնակվել է 9 հազար հայ, 1914-ին`մոտ 15 հազար: 2014-ի մարդահամարի տվյալներով, Ղրիմում ներկայումս բնակվում է 11 հազար հայ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …