Ղրիմի թաթարների ինքնակոչ «առաջնորդը», Ուկրաինիայի ժողովրդական պատգամավոր, Ղրիմի թաթար ժողովրդի հարցերով Ուկրաինայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Մուսթաֆա Ջեմիլևը կոչ է արել Հայաստանի դեմ կիրառել պատժամիջոցներ ղարաբաղյան հակամարտության պատճառով:
«Կարծում եմ, որ զավթիչ պետության (Հայաստանի, – խմբ.) նկատմամբ պատժամիջոցները պետք է լինեն բավականին արդյունավետ և ուղղված գրավյալ տարածքների շուտափույթ ազատագրմանը», — հայտարարել է Մուսթաֆա Ջեմիլևը ԵԽԽՎ-ում, որտեղ նա գտնվում է Փարիզ մեկնած ուկրաինական պատվիրակության կազմում:
Ղրիմի թաթարների առաջնորդը փորձում է հաճոյանալ իր հովանավորներին, առաջին հերթին` Թուրքիային և Ադրբեջանին, — ասում է ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
«Ջեմիլևը դրսևորում է համամուսուլմանակ
Ադրբեջանը նկատելի չի եղել Ղրիմի թաթարների մեջլիսի հետ շփումներում, բայց Ջեմիլևը նման քայլեր է անում, որպեսզի այնտեղ վերջինիս ուշադրություն դարձնեն:
«Ղարաբաղյան հարցում Ջեմիլևը Թուրքիայի դիրքորոշումն է պաշտպանում և այս հայտարարությամբ ապացուցում է, որ հավատարիմ է նրան: Թուրքիան բացահայտ դեմ է հանդես գալիս Ղրիմի միավորմանը Ռուսաստանին և սադրում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության սրման հարցում: Բայց այն հանգամանքը, որ Մուսթաֆա Ջեմիլևը Ուկրաինայի ժողովրդական պատգամավորն է, նշանակում է, որ նա որոշ առումով նաև ներկայացնում է Ուկրաինայի դիրքորոշումը ԼՂ հարցի շուրջ: Չնայած նրան, որ Ուկրաինան հայտարարում էր Հայաստանի և Ադրբեջանի հետ հավասար հարաբերություննե
Նշենք, որ հայերը Ղրիմում բնակվել են դարեր շարունակ, իսկ XI-րդ դարի կեսերին` կազմել թվով երկրորդ ամենամեծ էթնիկ խումբը Ղրիմի թաթարներից հետո: Երբ 1475-ին թերակղզին անցել է թուրք օսմանների ենթակայության տակ, հայերի թիվն այնտեղ կրճատվել է: Նրանք վերադարձել են Ղրիմ 1783-ին, երբ թերակղզին կրկին անցել է Ռուսաստանին: 1913-ին Ղրիմում բնակվել է 9 հազար հայ, 1914-ին`մոտ 15 հազար: 2014-ի մարդահամարի տվյալներով, Ղրիմում ներկայումս բնակվում է 11 հազար հայ: