Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Տուլայի ՃՏՊ-ն. չինական ավտուբուսի վարորդը մեղավոր չէ՞: Էքսկլյուզիվ

Տուլայի ՃՏՊ-ն. չինական ավտուբուսի վարորդը մեղավոր չէ՞: Էքսկլյուզիվ

Մոսկվայում և Երևանում ընթանում է նախորդ տարվա նոյեմբերին ք. Տուլայի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի գործով հետաքննությունը: Վարորդ Գառնիկ Հարությունյանը գտնվում է հետաքննչական մեկուսարանում, նրան առաջադրվել է մեղադրանք: Ավտոտեխնիկական դատաքննության արդյունքում բացահայտվել են նոր մանրամասներ, RUSARMINFO-ին հայտնել են մեղադրյալի դատապաշտպաններ, «ԱՐՄՌՈՍՍ» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի անդամներ Կարեն Ներսիսյանն ու Ռուբեն Կիրակոսյանը: «Գառնիկ Հարությունյանն ամբողջությամբ հերքում է իր մեղավորությունը տեղի ունեցած ՃՏՊ-ի հարցում: Ինչպես նա, այնպես էլ մենք ավելի և ավելի ենք համոզվում, որ մամուլում տարածված այն վարկածները, թե իբր վարորդը քնել էր ղեկին, կամ խոսել հեռախոսով, կամ էլ գերազանցել էր արագությունը, չունեն ապացույցներ», — RUSARMINFO-ին տված բացառիկ հարցազրույցում նշել են դատապաշտպանները: Պաշտպաններն ունեն ծանրակշիռ ապացույցներ և փաստարկներ, որոնք ձգտում են ներկայացնել լրացուցիչ փորձաքննության ճանապարհով: Այդուհանդերձ, քննչական մարմինը մերժել է դատապաշտպանների հայցը, որից հետո նրանք այն բողոքարկել են դատարանում: Այս հարցի շուրջ դատը կկայանա 2016-ի փետրվարի 5-ին, հայտնել են դատապաշտպանները:

«Վարորդ Հարությունյանի հետ զրույցի և քննիչների կողմից տրամադրված սահմանափակ ծավալի նյութերի հետ ծանոթացումից հետո մենք ավելի ենք մոտենում այն համոզմունքին, որ ողբերգական ՃՏՊ-ի պատճառը, հավանաբար, ավտոբուսի անսարք վիճակն է եղել: Չի բացառվում նաև արտադրական խոտանը», — նկատել է Ռուբեն Կիրակոսյանը: «ԱՐՄՌՈՍՍ» ասոցիացիայի ներկայացուցիչներին հաջողվել է պարզել, որ վթարի ենթարկված ավտոբուսն արտադրված է եղել մի չինական ընկերության կողմից` միայն երեք միավոր քանակով, որից հետո արտադրությունը դադարեցվել է: «Նշյալ հանգամանքը հուշում է, որ այս մակնիշի ավտոբուսները եղել են փորձարարական, չեն անցել սերիական արտադրության և, առավել ևս, նախատեսված չեն եղել արտահանման համար: Մենք լիահույս ենք, որ հայ և ռուս քննիչները կկարողանան ճշտել այս փաստը, քան որ, ենթադրաբար, հետագա շահագործման նպատակով այդ ավտոբուսը որևէ արտոնագրում չի անցել ոչ Հայաստանում և ոչ էլ Ռուսաստանում», — նշել են փաստաբանները: Մեղադրյալի դատապաշտպանները հետաքրքրված են նաև այն հարցով, թե ինչպես է տրանսպորտային ընկերությունը ձեռք բերել այդ ավտոբուսը:

«Մենք չենք զարմանա անգամ, երբ տեղեկանանք, որ այդ ավտոբուսները արտանգորում չեն անցել անգամ Հայաստանում: Ցավոք, հայաստանյան վերահսկիչ մարմինների անկեղծությունն ու սկզբունքայնությունը այս հարցում հարուցում են քաղաքացիների կասկածը», — ընդգծել է Ռուբեն Կիրակոսյանը: Ըստ իրավաբանի` հետաքննությունը նախընտրել է սահմանափակվել ՃՏՊ-ի շուրջ ամենապարզ վարկածով. տրանսպորտային ընկերության սեփականատերի մեղավորությունն ապացուցելը ավելի դժվար է, քան վարորդի վրա «մեղքը կախելը»: Նախնական հետաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2016 — ի ապրիլը, բայց գործի բարդությունից և բազմաթիվ փաստաթղթերի ուսումնասիրության անհրաժեշտությունից ելնելով` այն կարող է կրկին երկարաձգվել. Հայաստան են ուղարկվել միջազգային հետաքննչական հանձնարարականներ, որոնց մասին դատապաշտպանները դեռ տեղյակ չեն: Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին Տուլայի մարզում Մոսկվա – Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսը ենթարկվել էր վթարի: Ավտոբուսի մեջ գտնվող 60 ՀՀ քաղաքացիներից 45-ը տուժել էին, 32 մարդ հոսպիտալացվել էր, իսկ 9 քաղաքացի` զոհվել:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …