Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Պանկիսի կիրճում գտնվող ահաբեկիչները սպառնում են Հայաստանի ազգային անվտանգությանը»

Փորձագետ. «Պանկիսի կիրճում գտնվող ահաբեկիչները սպառնում են Հայաստանի ազգային անվտանգությանը»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն օգտագործում է Վրաստանի Պանկիսի կիրճը որպես զորավարժանքների բազա: «Տեղեկություններ կան, որ ահաբեկիչներն օգտագործում են այդ դժվարանցանելի տարածքն այնտեղ վարժվելու, հանգստանալու և պահուստները համալրելու նպատակով», — ասել է Լավրովը մոսկովյան մամլո ասուլիսի ժամանակ: Պանկիսի կիրճում իսկապես գոյություն ունի վարժանքի կենտրոն, դժվար թե ահաբեկիչներն այնտեղ կայուն թիվ են կազմում, բայց նկատելի է Մերձավոր Արևելքի տարբեր ահաբեկչական խմբավորումների մարտիկների հոսքը դեպի այդ տեղամաս` վարժանքի և ժամանակ շահելու նպատակով, — ասում է Կովկասագետների միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը:

«Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական իրավիճակը հօգուտ ԻՊ-ի չէ, և նրանք ստիպված են արտագաղթել`բացելով նոր ճակատներ այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Կովկասն ու Կենտրոնական Ասիան: Այս առումով Վրաստանի Պանկիսի կիրճը կարող է դառնալ նրանց ամրակետը, ինչի արդյունքում կարող ենք ականատես դառնալ ահաբեկչական գործողությունների և պարտիզանական պատերազմի», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կրիլովը: Ըստ նրա` Ադրբեջանն ամենահեշտ ճանապարհն է ահաբեկիչների տեսանկյունից Կովկաս ներթափանցելու համար: ԻԼԻՊ-ն Ադրբեջանում ունի ուղորդման մշակված մեխանիզմներ և ամրակետեր: Եթե ահաբեկիչները որոշեն ապակայունացնել Ադրբեջանում իրավիճակն, ապա կարող են օգտվել ստեղծված պայմաններից: «Բայց Հայաստանի համար առավել մեծ վտանգ ներկայացնում է ոչ թե ադրբեջանական ուղղությունը, որը կարող է համալրվել ահաբեկիչներով, այլև վրացական Աջարիայում տիրող իրավիճակը, որտեղից նրանք կարող են հասնել մինչև Ջավախք, իսկ այնտեղից էլ` Հայաստան: Հայաստանի պարագայում դա ամենավատթարագույն սցենարն է, և կարելի է ասել, որ դրվում է Հայաստանի ազգային անվտանգության հարցը», — նշել է Ալ.Կրիլովը: Փորձագետը համոզված է, որ պետք չէ ակնկալել, որ Հարավային Կովկասի պետությունները կմիավորվեն ընդհանուր սպառնալիքի և ահաբեկիչների դեմ, քանի որ տարածաշրջանում տիրում է թշնամանքի մթնոլորտը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին վրացական հատուկ ծառայության ստորաբաժանումները Պանկիսի կիրճում իրականացրել են ենթադրաբար ԻՊ-ի հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորման չեզոքացման գործողությունը, որի արդյունքում ձերբակալվել է իսլամիստների դաշտային հրամանատար Թարխան Բատիրաշվիլու (Օմար ալ Շիշանի) եղբայրը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …