iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
пинко казино
олимп казино
покердом
султан казино
creativecommons.ru
editorialabiertafaia.com
korstom.ru
profobr27.ru
rcrcq.ca
pokerdom
Best UK slot sites
pinco casino
Пятница , 10 апреля 2026
amru
Главная / Без рубрики / Ինչու է ԵԱՏՄ-ում ամենաթանկ բենզինը վաճառվում Հայաստանում

Ինչու է ԵԱՏՄ-ում ամենաթանկ բենզինը վաճառվում Հայաստանում

Երկու տարվա ընթացքում նավթի գինը 120 դոլարից նվազել է 30-ի մեկ բարելի դիմաց: Ընդ որում, բենզինի սակագինը Ռուսաստանում նախորդ տարի աճել է 5%-ով, իսկ 2016-ի սկզբին նվազել միայն 0,2%-ով: Հայաստանում բենզինը սակագինը մնացել է գրեթե անփոփոխ` նվազելով միայն 0,02 դոլարով: Նավթի սակագինը քիչ ազդեցություն ունի բենզինի վրա, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նավթագազաարդյունաբերողների միության փորձագիտական խմբի անդամ, արևելագետ Էլդար Կասաևը: «Բենզինի սակագինը գոյանում է հետևյալ բաղադրիչներից. մոտ 60%-ը պետական տուրքերն են, 15%-ը` տրանսպորտային ծախսերը, 8–10%-ը` նավթի արտադրության և վերամշակման ծախսերը, 15–17%-ը` նավթահանողների և բենզալցակայանների եկամուտը», — նշել է փորձագետը: Բենզինի հետ կապված խնդիրը Հայաստանում, ըստ փորձագետի, այլ հարթության վրա է: Վրաստանի տարածքով Հայաստան փոխադրվող բենզինը երկու անգամ ավելի թանկ է արժենում:

«PREMIUM կարգի մեկ լիտր բենզինը, որը վաճառվում է Հայաստանում, գոյանում է վրաց-հայկական սահմանին մեկ լիտր վառելիքի սակագնից և Հայաստան տեղափոխման ծախսերից` մոտ 43,9%, ակցիզից և ԱԱՀ-ից` 20,5%, դրա պահեստավորումից, սպառումից, եկամուտից` 35,6%», — նշել է փորձագետը: Բենզինը մենաշնորհային ենթակայության տակ գտնվող ապրանքների շարքից է, ասում է ԵվրԱզԵս-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: «Ռուսաստանում էներգառեսուրսներ արտադրողները գաղտնի պայմանավորվածություն ունեն, որից ելնելով էլ որոշվում է բենզինի սակագինը: Այդ է պատճառը, որ սակագինը բարձր է, իսկ պետությունը քայլեր չի ձեռնարկում այն սահմանափակելու և այդ պայմանավորվածությունը չեզոքացնելու համար»,- ասում է Վլադիմիր Լեպեխինը: Հայաստանում ռուսաստանյան ընկերությունները ևս վերահսկում են բենզինի սակագինը: Բարձր վաճառքի գնին գումարվում է նաև միջնորդի սակագինը, ով կարող է այն ուրճացնել մինչև այնքան, որքան սպառողը պատրաստ լինի վճարել, համոզված է փորձագետը: GlobalPetrolPrices.com-ի տվյալներով, ԵԱՏՄ երկրներում բենզինի սակագինը հետևյալ պատկերն ունի. Բելառուս`0,4$/լ, Ռուսաստան` 0,46 $/լ, Ղրղզստան` 0,51 $/լ, Ղազախստան` 0,63$/լ, Հայաստան` 1,05 $/լ:  

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop
пин ап
Casino zonder CRUKS