Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ԵԱՏՄ երկրների բոլոր միգրանտները պետք է ձեռք բերեն ԿԲԱ, բացի բելառուսներից

ԵԱՏՄ երկրների բոլոր միգրանտները պետք է ձեռք բերեն ԿԲԱ, բացի բելառուսներից

Ռուսաստանում աշխատանքի անցնելիս ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները պետք է պարտադիր ձեռք բերեն Կամավոր բժշկական ապահովագրություն (ԿԲԱ) և այն ներկայացնեն աշխատատուին:

«Այս դրույթը չի տարածվում միայն Բելառուսի քաղաքացիների վրա»,- RUSARMINFO-ի հետ զրույցում հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամլո ծառայությունից:

Համաձայն ռուսաստանյան օրենսդրության, ԿԲԱ-ի ձեռքբերումը օտարերկրացիների համար Ռուսաստանի տարածքում աշխատանքի անցնելիս պարտադիր բնույթ է կրում, իսկ Բելառուսի քաղաքացիներին դա չի վերաբերում, քանի որ երկու պետությունների միջև գործում է փոխադարձ բժշկական օգնություն տրամադրելու մասին համաձայնագիրը:

«Ռուսաստանում գտնվող Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներին անհրաժեշտ չէ ԿԲԱ-ն, եթե նրանք ունեն Պարտադիր բժշկական ապահովագրություն (ՊԲԱ) »,- հայտնել են ԵՏՀ մամլո ծառայությունից:

ՊԲԱ-ն կարելի է ձևակերպել` դիմելով ռուսաստանյան ապահովագրական ընկերություն: ԿԲԱ-ն ևս անհրաժեշտ չէ, եթե աշխատատուն ունի կնքած պայմանագիր որևէ բուժհաստատության հետ` իր աշխատակիցների սպասարկման համար:

Նշենք, որ վերոնշյալ դրույթներն ամրագրված են «Աշխատանքային միգրացիա» խորագրով ԵԱՏՄ համաձայնագրի 26-րդ բաժնում: ԵԱՏՄ անդամներն են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …