Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Իրանյան դիվանագիտության հարվածը. թիրախում Թուրքիան է

Իրանյան դիվանագիտության հարվածը. թիրախում Թուրքիան է

Իրանն արգելել է թուրքական ապրանքների վերարտահանումը դեպի Ռուսաստան: Այս մասին հաղորդել է Առևտրի զարգացման գերատեսչության ղեկավարի տեղակալ Մուհամեդ Ռեզա Մովադվադին` հղում կատարելով Իրանի առևտրի նախարարի հրամանին: Թուրքիային ընկճելու հարցում Ռուսաստանի և Իրանի շահերը համընկնում են, — ասում է «Քաղաքական փորձագիտական խմբի» ղեկավար, քաղաքագետ Կոնստանտին Կալաչյովը: «Իրանն ու Թուրքիան մրցակցում են տարածաշրջանային առաջնորդի կարագավիճակի համար: Արգելելով թուրքական ապրանքների վերարտահանումը դեպի Ռուսաստան իր իսկ տարածքով` Իրանը միանգամից երկու նապաստակի է հարվածում. ի ցույց է դնում Ռուսաստանի հետ իր առանձնահատուկ բնույթի հարաբերությունները և հարված է հասցնում տարածաշրջանի գլխավոր մրցակցի` Թուրքիայի տնտեսությանը», — RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է Կալաչյովը: Իրանը ևս Հայաստանի հետ սերտ համագործակցություն ունի և մտադիր է ֆինանսավորել Հայաստանի հետ կապող երկաթուղու շինարարությունը, որպեսզի վերջ դրվի Հայաստանի շրջափակմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, իսկ Թուրքիան իր հերթին խորացնում է Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները: «Թուրքական ապրանքների վերարտահանման շուրջ Իրանի արգելքից հետո Թուրքիան դրանք Ռուսաստան կուղարկի Ադրբեջանի տարածքով», — ասում է փորձագետը:

Ըստ նրա` պետք չէ կարծել, որ Ռուսաստանի մյուս գործընկերները ևս նույն կերպ կգործեն: «Քիչ հավանական է, որ Ադրբեջանը հակաթուրքական քաղաքականություն վարի: Թուրքիան Ադրբեջանի համար Ռուսաստանից ավելի կարևոր է: Ղազախստանն առաջին հերթին հաշվի է առնում տնտեսական շահը, հետո նոր դիտարկում քաղաքական բաղադրիչը: Նույն կերպ գործում է և Բելառուսը: Հետևաբար, նրանք չեն սատարի Ռուսաստանին հակաթուրքական պատժամիջոցների հարցում և չեն վատթարացնի իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ», — նշել է Կոնստանտին Կալաչյովը: Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները վատթարացել են թուրքական ԶՈՒ-ի կողմից Սիրիայի երկնքում ռուսաստանյան Սու-24-ի խոցումից հետո, ինչի արդյունքում Ռուսաստանը արգելք է սահմանել Թուրքիայից ներկրվող ապրանքների վրա: Արգելված ապրանքների շարքում են` մսամթերքը, պտուղ-բանջարեղենը, ձկնեղենը: Արգելքի պայմաններում թուրք արտադրողները փորձում են իրենց ապրանքները Ռուսաստան ներկրել Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և մինչև վերջերս Իրանի տարածքներով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …