Մոսկվացիների շրջանում հայոց լեզուն ամենապահանջվածն է — Rusarminfo
Вторник , Октябрь 24 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Մոսկվացիների շրջանում հայոց լեզուն ամենապահանջվածն է

Մոսկվացիների շրջանում հայոց լեզուն ամենապահանջվածն է

Փետրվարի 1-ից Մոսկվայում մեկնարկում է «Հարևանների լեզուների դպրոցը» անվանումով ոչ կոմերցիոն ուսումնական ծրագիրը, որն իրականացնում է Գորչակովի անվ. հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը: Ծրագրի շրջանակներում առաջարկվում է անվճար ուսանել ԱՊՀ տարածքի տասը լեզուներից մեկը: Ծրագրի համակարգող Վերոնիկա Սերգեևան ասում է, որ ԱՊՀ տարածքի լեզուներից որևէ մեկն ուսանել ցանկացողների թիվը բավականին մեծ է: «Ծրագիրը լայն տարածում է ստացել: Ներկայումս մոտ 750 հայտ ենք ստացել, որոնցից պետք է ընտրենք միայն 120 դիմորդի և բաժանենք նրանց համապատասխան խմբերի», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Վերոնիկա Սերգեևան: Դիմորդների ընտրության գլխավոր չափանիշը նախընտրած լեզվի ուսումնասիրության մասնագիտական դրդապատճառն է:

«Մեզ հետաքրքիր են նրանք, ովքեր մտահղացումներ, բիզնես կամ գիտական նախագծեր ունեն այն երկրի հետ, որի լեզուն ցանկանում են սովորել: Ծրագրի գլխավոր նպատակն է հաստատել Ռուսաստանի և ԱՊՀ պետությունների միջև հորիզոնական կապեր», — նշել է ծրագրի համակարգողը: Ըստ Վերոնիկա Սերգեևայի` ԱՊՀ երկրների լեզուների շարքում ամենապահանջվածը հայերենն է: Ընդհանուր դիմորդների 30%-ը, այսինքն` մոտ 225 մարդ ցանկություն է հայտնել ուսանել հայերեն: «Ծրագրի մեկնարկի համար ամեն ինչ պատրաստ է: Դիմորդները կուսանեն լեզուն Ռուսաստանի լավագույն լեզվաբանների կողմից մշակված մեթոդաբանությամբ: Դասավանդողները հիմնականում գիտության թեկնածուներ են Մոսկվայի պետական համալսարանից, ՄԳԻՄՕ-ից, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանից և Մոսկվայում գործող Ուկրաինայի ազգային մշակույթի տնից», — նշել է Սերգեևան: Հիշեցնենք, որ «Հարևանների լեզուների դպրոցը» մասնակցության հայտերը սկսել է ընդունել 2015-ի դեկտեմբերից: Դպրոցի շրջանակներում հնարավորություն է տրվում ուսանել հայերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, մոլդավերեն կամ ռումիներեն, ղազախերեն, ղրղզերեն, թուրքմեներեն, ուզբեկերեն, տաջիկերեն և ուկրաիներեն լեզուները: Դասընթացներն անցկացվելու են Մոսկվայի Նեկրասովի, Գրիբաեդովի, Դոստոևսկու և Տուրգենևի անվան գրադարաններում աշխատանքային օրերին, ժամը` 19-ից 21-ը:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN