Вторник , 23 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Իգոր Աբակումով. «Եթե դաբաղը Հայաստանից ընկնի Ռուսաստան, ապա այն կպայթեցնի ողջ Եվրոպան»

Իգոր Աբակումով. «Եթե դաբաղը Հայաստանից ընկնի Ռուսաստան, ապա այն կպայթեցնի ողջ Եվրոպան»

Հունվարի 20-ին «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելք է սահմանել Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա: Պատճառը Հայաստանում բռնկված դաբաղի համաճարակն է: Դաբաղի համաճարակը ծայրահեղ վտանգավոր է, քանի որ այն կարող է տարածվել օդակաթիլային ճանապարհով մինչև 100 մետր տարածության վրա, — ասում է Ռուսաստանի ագրար լրագրողների ասոցիացիայի կազմկոմիտեի ղեկավար Իգոր Աբակումովը: «Ռուսաստանի տարածքում դաբաղն արդեն ի սպառ բացակայում է տասնամյակներ: Հետևաբար, եթե վարակված միսը ներթափանցի Ռուսաստան, ապա այն մեծ պայթյուն կառաջացնի ողջ Եվրոպայում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է փորձագետը:

Ըստ փորձագետի` Հայաստանը պետք է դիմի Ռուսաստանին վարակը մեկուսացնող միջոցներ ձեռք բերելու համար, ինչը կնվազեցնի հայկական գյուղմթերքի` ռուսաստանյան շուկա վերադարձի ժամանակը: «Եթե Հայաստանը դիմի Ռուսաստանին, ապա հնարավոր կլինի մեկուսացնել այդ վարակը մեկ շաբաթվա ընթացքում: Ռուսաստանն ունի շատ ուժեղ անասնաբուժական ծառայություն և աշխարհում լավագույն մանրէաբանական պաշտպանությունը», — նշել է Աբակումովը: Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին Ռուսաստանն արդեն արգելափակել էր Հայաստանից գյուղմթերքների ներմուծումը` կապված դաբաղի և աֆրիկյան ժանտախտի տարածման հետ: Այն ժամանակ հայկական մսամթերքի ներմուծումը Ռուսաստան հաջողվեց վերականգնել կարճ ժամանակահատվածում:

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …