Հայաստանի համար ռուսական գազի տարանցումը Իրանի տարածքով ավելի էժան կլինի — Rusarminfo
Среда , Август 23 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Հայաստանի համար ռուսական գազի տարանցումը Իրանի տարածքով ավելի էժան կլինի

Հայաստանի համար ռուսական գազի տարանցումը Իրանի տարածքով ավելի էժան կլինի

«Գազպրոմ»-ը Վրաստանին վերջնագիր է ներկայացրել: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Նախարարի խոսքով, վրացական կողմն անհամաձայնություն է հայտնել ռուսաստանյան առաջարկին` Հայաստան մատակարարվող գազի տարանցման դիմաց արժութային վճարման անցնելու հարցում` պահանջելով Հայաստանի համար նախատեսված գազի 10%-ը: Բայց ռուսաստանյան կողմը բացեբաց հասկացրել է, որ կարող է երկնագույն վառելիքը Հայաստան մատակարարել Իրանի տարածքով: Հաշվի առնելով այն, որ Վրաստանը մտադիր է կրճատել ադրբեջանական գազի ծավալները, այն Գազպրոմի հետ առճակատման չի գնա, — ասում է «Ունիվեր-Կապիտալ» ընկերության վերլուծական բաժնի ղեկավար Դմիտրի Ալեքսանդրովը: «Վրաստանը դիտարկում է Ռուսաստանին որպես մատակարարողի, որից անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ստանալ գազի անհրաժեշտ ծավալը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Դմիտրի Ալեքսանդրովը:

Փորձագետի կարծիքով, Գազպրոմի առաջարկը նպատակ է հետապնդում վրացական տնտեսության մեջ մեծացնել ռուսաստանյան գազի ծավալը` դյուրացնելով պետությունների միջև փոխհաշվարկները: Բացի այդ, ռուսաստանյան գազի տեղափոխումը Իրանի տարածքով դեպի Հայաստան ավելի քան շահավետ է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Թեհրանի և Երևանի համար: «Նման սցենարի պարագայում գազի սակագինը Հայաստանի համար կարող է նվազել, քանի որ այդպիսով կրճատվում են ենթակառուցվածքային և տրանսպորտային ծախսերը: Այդ նախագծի իրականացման դեպքում միակ տուժող կողմը կլինի Վրաստանը` կորցնելով տարանցիկ երկրի իր կարգավիճակը», — նշել է Դմիտրովը: Հիշեցնենք, որ Վրաստանը տարեկան կտրվածքով ստանում է 200-250 մլն կուբամետր գազ որպես ռուսաստանյան երկնագույն վառելիքի Հայաստան տեղափոխման տարանցիկ երկրի: Դրամական հաշվարկով այն կազմում է 50 մլն դոլար:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN