Среда , 24 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում ջերմոցներ են կառուցում թուրքական արտադրանքը փոխարինելու նպատակով

ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում ջերմոցներ են կառուցում թուրքական արտադրանքը փոխարինելու նպատակով

Սարատովի մարզում Հայաստանի քաղաքացիները զբաղվում են ջերմոցային տնտեսությունների զարգացմամբ: Միխայլովկա գյուղում գործարարներ Արմենակ Մկրտչյանն ու Արմեն Սարգսյանը 4 հա հող զբաղեցնող նոր ջերմոցներ են շահագործել: Ջերմոցների կառուցումը մեկնարկել է դեռ 2014-ին, նախագիծը կազմել է մոտ 1 մլրդ ռուբլի: 2015-ին գործարարները շահագործել են 5 հա հող զբաղեցնող առաջին ջերմոցային տարածքը: 12 հա հող զբաղեցնող և ներդրումների անհրաժեշտ չափով ապահովված նախագիծն ամբողջությամբ կիրականացվի մինչև 2018թ.-ը: Ջերմոցները կառուցված է հոլանդական նորագույն տեխնոլոգիաներով: Ողջ ջերմոցային համալիրի արտադրողականությունը կկազմի 5 հազ. տոննա բանջարեղեն տարեկան կտրվածքով. երկու հազարական տոննա լոլիկ և վարունգ, ինչպես նաև հազար տոննա պղպեղ: Հայ գործարարներն արդեն իսկ ռուսաստանցիների համար ստեղծել են 300 աշխատատեղ: Սարատովի մարզի նահանգապետ Վալերի Ռադաևը հայ գործարարների նախագիծը որակել է որպես հակառուսաստանյան պատժամիջոցներին ուղղված պատասխան քայլ:

«Նրանք ջերմոցներ են կառուցել բաց դաշտում: Այստեղ կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ, որոնք այսօր առկա են ջերմոցային տնտեսություններում: Սա է մեր պատասխանը պատժամիջոցներին», — ասել է լրագրողներին նահանգապետը: Այս նախագիծը բխում է Ռուսաստանի շահերից` հաշվի առնելով թուրքական ապրանքների հանդեպ սահմանված արգելքները: Այս տարվա հունվարի 28-ին սպասվում է լոլիկի և վարունգի բերքահավաքը: Բանջարեղենը կիրացվի Սարատովի շուկաներում` փոխարինելով թուրքական արտադրանքին: Նշենք, որ Ռուսաստանի Գյուղնախարարության տվյալներով, անհրաժեշտ է կառուցել ևս 1,5 հազ. հա հող զբաղեցնող ջերմոցներ` երկիրը բանջարեղենով ապահովելու համար: Ներկայումս ջերմոցներն ապահովում են երկրի ներսում սպառվող բանջարեղենի միայն 33%-ը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …