Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Տնտեսագետ. «Ռուսաստանյան տնտեսության անկումը լավ հնարավորություններ կստեղծի հայ արտադրողների համար»

Տնտեսագետ. «Ռուսաստանյան տնտեսության անկումը լավ հնարավորություններ կստեղծի հայ արտադրողների համար»

Ռուսաստանի տնտեսության յուրաքանչյուր տոկոսով անկումը դանդաղեցնում է Հայաստանի տնտեսական զարգացումը 0,6%-ով: Այսպիսի եզրահանգման են եկել Համաշխարհային բանկի փորձագետները: Համաշխարհային բանկի հաշվարկների հանդեպ կա որոշակի վստահություն, բայց միանշանակ ասել, որ Հայաստանի տնտեսության ցուցանիշներն ամբողջությամբ կախված են Ռուսաստանից անհնար է, — ասում է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ազա Միհրանյանը: «Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև մյուս ԱՊՀ պետությունների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են: Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից պայմանավորված է դեպի ՌԴ արտահանման մեծ ծավալներով և ՌԴ-ից Հայաստան ներմուծումներով: Բայց ամենից շատ Հայաստանի տնտեսության վրա կազդեն Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների եկամուտները», -RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ազա Միհրանյանը: Ըստ փորձագետի` Ռուսաստանի տնտեսական ցուցանիշների նվազումը դրական ազդեցություն կարող է ունենալ հայ արտադրողների վրա:

«Ռուսաստանի տնտեսական ցուցանիշների նվազման պայմաններում հայաստանցի արտադրողների հնարավորությունները կընդլայնվեն` պայմանավորված ռուսաստանյան ընկերությունների կողմից ստեղծված մրցակցության կրճատմամբ », — նշել է Ազա Միհրանյանը: Ըստ նրա` հայկական կողմը չպետք է նաև մտահոգվի էներգառեսուրսների գների նվազմամբ: «Հայաստանի պարագայում նավթի գների անկումն առաջին հերթին նշանակում է տրանսպորտային միջոցների ծախսերի կրճատում, ինչը հանգեցնում է մրցունակության աճին, հատկապես` եվրոպական շուկայում », — նշել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, 2015-ի 9 ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 14,1%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ: Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումը կրճատվել է 27,8%-ով, իսկ ներմուծումը` 10,4%-ով: Այդուհանդերձ, ԱՊՀ տարածքում Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը: Ռուսաստանի հետ արտաքին առևտրաշրջանառության մասնաբաժինը կազմում է 29,3%:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …