Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Լեոնիդ Գուսև. «Թեհրանը շուտով կսկսի Հայաստան-Իրան երկաթուղու ֆինանսավորումը»

Լեոնիդ Գուսև. «Թեհրանը շուտով կսկսի Հայաստան-Իրան երկաթուղու ֆինանսավորումը»

Միջազգային հանրության կողմից 2006-ին Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցները` կապված ատոմային ծրագրի հետ, պաշտոնապես հայտարարված են չեղյալ: Իրանը բաց է միջազգային առևտրի և ֆինանսական գործողությունների իրականացման հարցերում: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների զարգացման վրա: Սկզբնական փուլում, ստանալով թույլտվություն` տնօրինելու 55 մլրդ դոլար կազմող սեփական ռեզերվը, Իրանը կարող է կյանքի կոչել Հայաստանի հետ բազմապիսի նախագծեր, որոնք երկար ժամանակ մնում էին սառեցված, — ասում է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի (ՄԳԻՄՕ) ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևը:

«Թեհրանը Երևանի հետ ունի երեք հիմնական նախագիծ` Իրան-Հայաստան երկաթուղին, նավթամուղի կառուցումն ու Մեղրիի ՀԷԿ-Ը: Կարծում եմ, այս նախագծերը մոտ ապագայում կստանան ֆինանսավորում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետը: Ըստ Գուսևի` ստեղծված իրավիճակում Հայաստանը, բացի Իրանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորություններից, կարող է նաև դառնալ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրի իրականացման կենտրոն: «Ապրանքների տեղափոխումը դեպի ԵԱՏՄ պետություններ հայ-իրանական սահմանի միջոցով թույլ կտա Հայաստանին դառնալ տարանցիկ կենտրոն ԵԱՏՄ կազմում և ստանալ լավ դիվիդենտներ: Վստահորեն կարել է ասել, որ Իրանի` ԵԱՏՄ-ի հետ առևտրային հարաբերությունների զարգացումը կբերի հայաստանյան տնտեսության կենդանացմանը», — նշել է Լեոնիդ Գուսևը: Հիշեցնենք, որ 2015-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների արտահանումը դեպի Իրան գերազանցել է 1,4 մլրդ դոլարը, իսկ ներմուծումը` 445 միլիոն դոլարը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …