Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / «Վերին Լարսը» ժամանակավորապես փակ է

«Վերին Լարսը» ժամանակավորապես փակ է

Հունվարի 14-ին ՌԴ տրանսպորտի փոխնախարար Նիկոլայ Ասաուլի գլխավորությամբ տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն «Վերին Լարս» անցակետով բեռնատար մեքենաների երթևեկության հարցերի շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ տրանսպորտի նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Արամ Արսենյանի գլխավորությամբ: Վատ եղանակային պայմանների պատճառներով «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Արձանագրվել են նաև մի շարք խախտումներ անցակետի աշխանքում: Ստուգման արդյունքում հայ-ռուսական հանձնաժողովը մի շարք խնդիրներ է առաջ դրել` անցակետի աշխատանքների օպտիմալացման ուղղությամբ, որոնք նպատակ ունեն մեծացնել դրա անցումային հնարավորությունները: Դրանց թվում են` Վրաստանի մաքսային ծառայության հետ համագործակցության բարելավումը, էլեկտրոնային հերթի համակարգի ներդրումը, Վրաստանի անցակետի շրջակա տարածքի ընդլայնումը` նոր տերմինալների տեղադրման հաշվին: Առաջադրված խնդիրներն առաջիկայում լուծում կստանան, — համոզված է ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

«Նախորդ տարի ամռանը հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողը որոշեց ընդլայնել Վերին Լարսի անցումային հնարավորությունները: Արդեն կան արդյունքներ: Մասնավորապես, ռուսաստանյան կողմը մեզ իրազեկել է, որ արդեն իսկ պատրաստ է ԵԱՏՄ անդամ պետություններից ընթացող մեքենաների համար առանձին գիծը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կարեն Ասոյանը: Նոր գծի շահագործումը կսկսվի շուտով` գրանցման էլեկտրոնային անցակետերի և այլ սարքավորումների տեղադրումից հետո, ինչը թույլ կտա միության երկրներից ընթացող տրանսպորտային միջոցներին ավելի արագ հատել սահմանը, նշել է առևտրային ներկայացուցիչը: «Լարսի գերծանրաբեռնվածությունը պայմանավորված է բարդ եղանակային պայմաններով: Հաճախակի են ձնհալքերը: Բայց մեքենաների շարասյունը կնվազի, քանի որ Թուրքիայից ավելի քիչ մեքենա կընթանա այս ուղղությամբ», — համոզված է Կարեն Ասոյանը:   Նշենք, որ Լարսի անցակետը միակ ցամաքային ուղին է Ռուսաստանի և Հայաստանի միասին. Միության ապրանքների 80%-ն հայտագրվում է հենց այս անցակետում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …