Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ռազմավարական խնդրանք. Հայաստանը նոր զեղչ է ակնկալում Ռուսաստանից

Ռազմավարական խնդրանք. Հայաստանը նոր զեղչ է ակնկալում Ռուսաստանից

ՀՀ կառավարությունը դիմել է ռուսական կողմին` ներկրվող բնական գազի սակագնի նվազեցման ու արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Այսպես է Հայաստանի ղեկավարությունն արձագանքնել տեղացի արտահանողների մտահոգությանը` հայկական արտադրանքի մրցունակության վրա բացասաբար ազդող էներգառեսուրսների բարձր սակագների առնչությամբ: Գործարար շրջանակների մտահոգության պատճառ է հանդիսացել հայկական արտադրանքի արտահանման ծավալների կրճատումը, ինչպես նաև աշխատատեղերի պահպանման անհնարինությունը գազի ներկայիս բարձր գների պայմաններում, չնայած նավթամթերքների համաշխարհային գների կրճատմանը: Նրանց կարծիքով, գազի ներկայիս գինը թույլ չի տալիս, որպեսզի հայկական արտադրանքը մրցունակ լինի ոչ միայն դրսի, այլ նաև ներքին սպառման շուկաներում, որտեղ ռուսաստանյան արտադրության ապրանքները հայկականից շատ ավելի էժան են: Ռուսաստանն իր գործընկերների համար սահմանել է գազի արտոնյալ սակագին, այդ իսկ պատճառով գնի հաջորդիվ նվազեցումը պետք է տեղի ունենա փոխադարձության սկզբունքով, — ասում է էներգետիկ անվտանգության ռուսաստանյան հիմնադրամի գլխավոր տնօրենի գազային հարցերով տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը:

«Հայաստանի կառավարությունը նայում է նավթի գներին` համարելով, որ կարելի է բանակցել համապատասխան զեղչեր ստանալու հարցում: Ներկայումս նման բանակցություններ են ընթանում Բելառուսի հետ», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալեքսեյ Գրիվաչը: Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի արտոնյալ սակագինը սահմանվել է Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում:

«Երբ խոսք է գնում արտոնյալ սակագնի մասին` հենվելով նավթի համաշխարհային գների նվազեցման վրա, ապա դա կարող է բերել նրան, որ նավթի գների հետագա բարձրացման դեպքում անհրաժեշտ կլինի կրկին բանակցել», — ասում է Գրիվաչը: Ըստ փորձագետի` ազգային արժույթով հաշվարկներին անցնելը ևս երկու ծայր ունի: «Տատանումների ընթացքում դրանք փոխադարձ հավելյալ ռիսկեր են պարունակում: Կարելի և’ շահել, և’ կորուստներ կրել: Եթե նավթի գները բարձրանան և ռուբլին կրկին ամրապնդվի, ապա, հետևաբար, գազի գները կբարձրանան», — նշել է փորձագետը: Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 7-ի հայ-ռուսական պայմանագրի համաձայն, Հայաստանի համար ռուսաստանյան գազի գինը 189 դոլարից նվազել է 165-ի 1000 կբմ դիմաց: Բայց այդ զեղչը չի ազդել երկրի ներսում գազի սակագնի վրա:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …