Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողներին հայտնել է, որ նախորդ տարի Հայաստանում բենզինի գինը 470-ից նվազել է 410-ը դրամի` մոտ 13%ով: Պաշտոնյայի խոսքով, Հայաստան ներկրվող ռուսաստանյան բենզինի տեսակարար կշռում նավթը կազմում է 7% միայն, բայց չնայած դրան, բենզինի գինը Հայաստանում նվազել է նավթի համաշխարհային գների անկման պայմաններում: Տրամաբանական է, որ նավթի գների անկմանը զուգահեռ պետք է նվազի նաև բենզինի գինը, բայց վերջինիս գինը պահպանվում է, քանի որ ռուսաստանյան բենզինի տեսակարար կշռում նավթը 10% է կազմում, — ասում է Ռուսաստանի նավթագազաարդյունաբերողների միության փորձագետների խորհրդի անդամ Էլդար Կասաևը:
“Ռուսաստանյան բենզինի գնի մեջ նավթը կազմում է 10% միայն, 60%-ը` հարկերն ու ակցիզներն են, իսկ 30-ը` այլ ծախսերը”, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կասաևը: Փորձագետը նշել է նաև, որ Հայաստանում բենզինի գինը մեծապես կախված է նրանից, թե ինչ գնով է Հայաստանն այն ձեռք բերում Ռուսաստանից, և արդյոք դրանում հաշվարկվում է բենզինի համաշխարհային գների անկումը: “Նավթի գներն, ըստ էության, առաջիկայում ևս շարունակելու են անկում ապրել և կարելի է ակնկալել, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում բենզինի գները կնվազեն”, — ասել է Կասաևը: Նշենք, որ ՌԴ պետվիճակագրությամբ, 2016-ի հունվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում բենզինի գինը նվազել է 0,1 %-ով: