Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ինչու է Հայաստանը ներառվել գերմանական Բավարիայի «սև ցուցակում»

Ինչու է Հայաստանը ներառվել գերմանական Բավարիայի «սև ցուցակում»

Բավարիայի կառավարությունը մտադիր է ընդլայնել այն երկրների ցանկը, որտեղից փախստականների հայցերը Գերմանիայում բնակություն հաստատելու նպատակով կմերժվեն: «Süddeutsche Zeitung» թերթի հաղորդմամբ, Հայաստանը կընդգրկվի այդ ցուցակում: Բացի Հայաստանից, ոչ ցանկալի երկրների ցանկում կներառվեն նաև Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հնդկաստանը, Մալին, Մոնղոլիան, Ալժիրը: Բավարիայի ներքին գործերի նախարար Իոախիմ Գերմանը հայտարարել է, որ Դաշնային ծառայությունը հազվադեպ է բավարարում այս երկրներից ստացված հայտերը: Սա առնվազն տարօրինակ որոշում է, քանի որ եթե այն կապված է Մերձավոր Արևելքի փախստականների կողմից կատարված հանցագործությունների հետ, ապա ինչու են այդ ցուցակում ներառված Հայաստանից փախստականները, — ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Բավարիայում Հայաստանի քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների մասին տվյալներ չկան: Նման քայլը երկակի տարօրինակ է, երբ Հայաստանն ու ԵՄ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ կարգավորել հայաստանցի փոխստականների իրավական խնդիրները: Բայց Գերմանիան արդեն միակողմանի ճանապարհով է կարգավորում այդ հարցերը », — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Հրանուշ Խառատյանը: Ըստ ազգագրագետի` Հայաստանի քաղաքացիների` «սև ցուցակում» հայտնվելը քաղաքական դրդապատճառ ունի. հայ փախստականների մի մասը քաղաքական հետապնդումների հետևանքն է:

«Հայաստանի իշխանությունները բաց չեն թողնում հնարավորությունը` համոզելու իրենց եվրոպական գործընկերներին, որ Հայաստանում մարդկանց վրա ճնշում չի գործադրվում, և իրենց քաղաքական հայացքների պատճառով նրանք չեն հետապնդվում: Եվրոպացիները հավատում են Հայաստանի իշխանություններին և որոշել են ներառել մեր երկիրը այն պետությունների ցուցակում, որոնց քաղաքացիներին չեն տրամադրում քաղաքական ապաստան», — նշել է Խառատյանը: Փորձագետի կարծիքով, Հայաստանը կներառվի նաև եվրոպական այլ երկրների համանման ցուցակներում, քանի որ վերջին 5 տարիներին Հայաստանը ջանացել է ապացուցել, որ երկրում քաղաքական հետապնդումներ չկան` խոստանալով վերաինտեգրել այն քաղաքացիներին, որոնք քաղաքական ապաստան են հայցել եվրոպական երկրներից, բայց մերժվել են: Հիշեցնենք, որ տարեսկզբին Գերմանիայի ոստիկանությունը 400 հայտ է ստացել այն կանանցից, որոնք ամանորի գիշերը աֆրիկյան և արաբական արտաքինով տղամարդկանց կողմից ենթարկվել են հարձակման: Արդյունքում Գերմանիան որոշել է խստացնել փախստականների ընդունման կարգը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …