Ադրբեջանում զանգվածային ցույցեր են. պատճառները` ռուսաստանցի փորձագետների մեկնաբանությամբ — Rusarminfo
Понедельник , Октябрь 23 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Ադրբեջանում զանգվածային ցույցեր են. պատճառները` ռուսաստանցի փորձագետների մեկնաբանությամբ

Ադրբեջանում զանգվածային ցույցեր են. պատճառները` ռուսաստանցի փորձագետների մեկնաբանությամբ

Очереди в банк
Նավթի գների անկման պատճառով Ադրբեջանում ծագել են լրջագույն խնդիրներ: Երկրի ազգային արժույթը` մանաթը, կարճ ժամանակում արժեզրկվել է 90%-ով (հետխորհրդային տարածքում վատթարագույն ցուցանիշը), ինչը հանգեցրել է երկրում աշխատատեղերի կրճատմանն ու աշխատանքից զանգվածային հեռացմանը: Ավելին, Վաշինգտոնը հայտարարել է Բաքվի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս ամենի հետևանքով մի քանի ադրբեջանական քաղաքների բնակիչներ միաժամանակ դուրս են եկել բողոքի ցույցերի` պահանջելով կարգավորել ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Էներգառեսուրսների գների անկման հետ կապված տնտեսական խնդիրներն, իրոք, գոյություն ունեն, և Ադրբեջանի հարցում կարող է սկիզբ դրվել մի գործընթացի, որն ամերիկացիները օգտագործում են իրենց համար ոչ ցանկալի քաղաքական ռեժիմների դեմ, — ասում է Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը: «Չնայած ասվածին, Ադրբեջանում նախահեղափոխական իրավիճակ չկա: Այո, Ադրբեջանում կան նավթի և գազի մատակարարման հետ կապված հումքային կախվածության խնդիրներ: Եվ, անշուշտ, դրանց գների անկումն ազդում է ադրբեջանական տնտեսության վրա»,  — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Միխեևը: Ադրբեջանի ղեկավարությունը չի դիվերսիֆիկացրել երկրի տնտեսությունը` հույս ունենալով, որ նավթի և գազի գները մշտապես կպահպանվեն բարձր տիրույթում, սրանով է պայմանավորված երկրում տիրող ճգնաժամը, — ասում է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

«Բացի այդ, Իլհամ Ալևին չէր խանգարի լուծել կոռուպցիայի խնդիրը, որը հասել է ահռելի մասշտաբների», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալեքսանդրովը: Ըստ փորձագետի` այս համատեքստում Հայաստանը հայտնվել է շատ ավելի շահեկան վիճակում, քան Ադրբեջանը. չունենալով էներգետիկ ռեսուրսներ` այն կախում չունի դրանց գների տատանումից, իսկ ներկայիս ցածր գները բխում են երկրի շահերից: Միխայիլ Ալեքսանդրովը կարծում է նաև, որ բացի գների անկումից, Ադրբեջանի վրա բացասական ազդեցություն է թողել նաև Թուրքիայի հետ միակողմանի մերձեցումը ներկայիս ռուս-թուրքական առճակատման պայմաններում: «Այն պահից, երբ Մոսկվան ընդունեց Անկարայի հանդեպ պատժամիջոցներ, Բաքվում միանգամից զգացին դրանց ազդեցությունը: Իր քաղաքականության պատճառով Բաքուն ներկայումս ստիպված է կորուստներ արձանագրել, ինչն էլ ազդում է երկրի ներքաղաքական իրավիճակի վրա», — նշել է փորձագետը: Հիշեցնենք, որ ադրբեջանական մանաթի 97%-ով արժեզրկումից հետո երկրում դադարեցվել է տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը, ինչի արդյունքում 5 հազ. մարդ կորցրել է աշխատանքը: Տնտեսական ճգնաժամը դարձել է ադրբեջանական մի քանի քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերի հիմնական պատճառը: Լիման, Սիյազանի, Ֆիզուլի և Աղսու քաղաքներում կան ձերբակալված ցուցարներ:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN