Среда , 24 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների թիվը չի կրճատվել, նրանք պարզապես ստացել են ռուսական անձնագրեր»

Փորձագետ. «Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների թիվը չի կրճատվել, նրանք պարզապես ստացել են ռուսական անձնագրեր»

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով, 2015-ին Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 488 հազ. մարդ, որոնց մեծ մասն աշխատունակ տարիքի են: Նախորդ տարվա հետ համեմատած` նրանց թիվը կրճատվել է 26 հազարով (2014-ին` 514,5 ՀՀ քաղաքացի):

Տնտեսական ճգնաժամն ու ռուբլու փոխարժեքի նվազումը ոչ մեծ ազդեցություն են ունեցել Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների թվաքանակի վրա, — նշել է միջազգային կապերի զարգացման «Добрососедство» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Յուրի Մոսկովսկին:

«Նախ, շատ հայեր արդեն ստացել են ՌԴ քաղաքացիություն, ինչը հաշվի չի առնվում ԴՄԾ-ի վիճակագրությամբ, երկրորդը, 26 հազարը մեծ թիվ չէ ՌԴ-ում գնտվող 700-800 հազար ՀՀ քաղաքացիների պարագայում»,- RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Յուրի Մոսկովսկին:

Ընդ որում, փորձագետը չի բացառում, որ շատերը չեն մեկնել Ռուսաստան տնտեսական ճգնաժամի պատճառով, բայց թվաքանակի կրճատման հիմնական պատճառը մնում է ՌԴ քաղաքացիության ձեռքբերումն ու հենց Հայաստանում բնակչության թվի կրճատումը:

«ՌԴ-ում 2010թ.-ի մարդահամարի տվյալներով, 1 մլն 100 հազ. հայ է բնակվում այստեղ, որոնց մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են: Ներկայումս նրանց թիվը մեծացել է, բայց միայն նոր մարդահամարի անցկացման դեպքում կարելի է ասել, թե ինչ թիվ են կազմում հայազգի ՌԴ քաղաքացիները և Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները», — նշել է փորձագետը:

Ըստ նրա` մեծ հաշվով Հայաստանի աշխատանքային միգրանտները Ռուսաստանից բացի այլընտրանք չունեն, և այդ իսկ պատճառով ճգնաժամից հետո հայերի թիվը Ռուսաստանում կաճի:

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների թվաքանակի կրճատմանը զուգահեռ կրճատվել է նաև Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը: ՀՀ ԿԲ տվյալներով, 2015-ի 8 ամիսների ընթացքում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 602.2 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար այս ցուցանիշը կազմել է 957 մլն դոլար (անկում` 37%-ով): Որպես դրամական փոխանցումների ծավալների կրճատման պատճառ փորձագետները նշում են ռուբլու արժեզրկումն ու առկա տնտեսական խնդիրները:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …