Среда , 24 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Հայ կինոգործիչների աշխատանքները ռուսաստանյան ամենասպասված ֆիլմերի ցանկում

Հայ կինոգործիչների աշխատանքները ռուսաստանյան ամենասպասված ֆիլմերի ցանկում

Կինոոլորտի իրադարձություններին նվիրված հայտնի «ПрофиСинема» պորտալը կազմել է 2016-ի ռուսաստանյան ամենասպասված ֆիլմերի քսանյակը: Կինովարձույթի նորությունների ցուցակում են հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Մեկ երկրաշարժի պատմությունը» և «Պաշտպանները» վերնագրով ֆիլմերը: Առաջին կինոնկարը «Մարս մեդիա» ընկերության նախագիծն է` Ռուբեն Դիշդիշյանի գլխավորությամբ: Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, երբ ավերվեցին Սպիտակ, Լենինական և Կիրովական քաղաքները, երեք հարյուրից ավելի բնակավայրեր, իսկ զոհերի թիվը հասավ 25 հազարի:

Երկրորդ կինոնկարը նույն ռեժիսորի և նրա եղբոր Ղևոնդ Անդրեասյանի համատեղ աշխատանքն է` նվիրված սառը պատերազմի տարիներին` նախորդ դարի 50-ականներին, կազմված հերոսների մի խմբի պատմությանը: Խորհրդային հինգ հերոսները ԽՍՀՄ տարբեր ազգերի ներկայացուցիչներն են: Կովկասցի հերոսին ֆիլմում մարմնավորում է Սեբաստիան Սիսակ-Գրիգորյանը:

Ցուցակում ներառվել են նաև «Մարս մեդիա»-ի ևս երկու կինոնկար: Առաջինը մեծ բյուջե ունեցող «Թևեր» անվանումով 3D նախագիծն է, որը պատմում է Մոսկվան բացասական ուժերից ազատող հատուկ նախապատրաստում անցած մարդկանց մասին: Ֆիլմի ռեժիսորը Էմիլիս Վելիվիսն է, իսկ պրոդյուսերները` Ռուբեն Դիշդիշյանը, Վադիմ Գորյաինովը և Լեոնիդ Յարմոլնիկը: Երկրորդ ֆիլմը կրում է «Ինչպես վաստակել միլիոն. Z@drot-ի խոստովանությունը» խորագիրը: Ֆիլմի հեղինակն ու պրոդյուսերը կրկին Ռ.Դիշդիշյանն է` Արսեն Մելիքյանի հետ միասին: Ֆիլմը պատմում է վիրտուալ իրականության պայմաններում մեծ գումարներ աշխատելու հնարքների մասին: Քսանյակում տեղ է գտել ևս մեկ ֆիլմ` «Չեմպիոններ. ավելի արագ, ավելի բարձր, ավելի հզոր» անվանումով: Սցենարի հեղինակներն են Էմիլ Նիկողոսյանը և Ալեքսանդր Մարկինը: Ֆիլմը ներկայացնում է ըմբիշ Ալ. Կարելինի, մարմնամարզուհի Ս. Խորկինայի և լողորդ Ալ. Պոպովի սպորտային կարիերայի անծանոթ դրվագները: Հիշեցնենք, որ «ПрофиСинема»-ն կինոյի և կինոբիզնեսի իրադարձությունները լուսաբանող ռուսաստանյան հայտնի պորտալ է` մասնագիտացված նաև վերլուծական նյութերի տարածման գծով: Յուրաքանչյուր տարի այն հրապարակում է նաև ռուսաստանյան արտադրության ամենահաջողակ կոմերցիոն նախագծերի ու հանրության հավանությանն արժանացած ֆիլմերի ցուցակը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …