Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ՈՉ երաշտին. հայ գիտնականների հայտնագործությունը բարձրացնում է բերքատվությունը 40-ից 60 %- ով

ՈՉ երաշտին. հայ գիտնականների հայտնագործությունը բարձրացնում է բերքատվությունը 40-ից 60 %- ով

«Eco Technology» հայկական ընկերության արտադրած «Aquasource» անվանումով վերամշակված հատիկները հրաշագործ ազդեցություն ունեն: Ընկերության տնօրեն, գիտնական Աշոտ Բաղդասարյանի խոսքով պարարտանյութը կարող է հողից կլանել հավելյալ խոնավություն և ապահովել բույսերը ջրով: Բացի այդ, վերամշակված հատիկները լուծարվում են հողի մեջ` պահպանելով կարևոր հանքային նյութեր և սնելով բույսի արմատները:

Նոր պարարտանյութը ոչ միայն խոնավեցնում, այլ նաև չեզոքացնում է ավելորդ հեղուկը` թույլ չտալով արմատներին փտել: Այն ամբողջությամբ լուծարվում է հողում:

Ներկայումս հայաստանցի հողամշակողներն պարարտանյութն օգտագործելու փորձաշրջան են սկսել: Բացի այդ, այն հետազոտության փուլում է մի շարք միջազգային ծրագրերի շրջանակներում, որոնց թվում են` Համաշխարհային բանկի ծրագրերը, Վայրի բնության WWF հիմնադրամի Թռչկանի շրվեժի կիրճում ծառերի տնկման ծրագիրը, ինչպես նաև Սևանի ափին պտղատու այգու ստեղծման շուրջ UNIDO-ի նախագիծը:

Հայտնագործությունն արդեն հետաքրքրություն է առաջացրել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Իրանում: «Aquasource»-ն արտադրող ընկերությունը մտադիր է այն կոմերցիոն նպատակներով արտահանել այլ երկրներ: Նախատեսվում է ընդլայնել արտադրությունը 1,5-ից մինչև 15-20 տոննա ամսեկան կտրվածքով:

Նշենք, որ 1 հա հողին անհրաժեշտ է 90 կգ պարարտանյութ, որը կազմում է մոտ 3 գ. յուրաքանչյուր բույսի համար, իսկ վերամշակված հատիկների օգտագործումը բարձրացնում է բերքատվությունը 40-ից 60%-ով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …