Вторник , 16 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ինչու Էրդողանի գլխավոր խորհրդական նշանակվեց Հայկական հարցի մասնագետը

Ինչու Էրդողանի գլխավոր խորհրդական նշանակվեց Հայկական հարցի մասնագետը

Թուրքիայի նախագահի վարչակազմի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր, պատմբան Սեյիթ Սերտչելիկը, ով մասնագիտացված է հայկական հարցի գծով, գրում է թուրքական Sözcü թերթը:

Սա ոչ սովորական քայլ է Էրդողանի կողմից, ըստ էության, այն արմատական փոփոխությունների չի հանգեցնի, և դա կրում է ֆորմալ բնույթ, — ասում է պատմական գիտությունների թեկնածու, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը:

«Մի կողմից, նրան պաշտոնի նշանակումը Թուրքիայի կողմից նշան է` ցույց տալով Անկարայի և Մոսկվայի միջև երկխոսության վերականգնման պատրաստակամությունը: Մյուս կողմից, նոր խորհրդականը կփորձի առաջարկել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման սեփական տեսլականը, հատկապես որ նա մասնագիտացված է հայկական հարցի գծով», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Բորիս Դոլգովը:

Փորձագետի կարծիքով, Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը, հատկապես ռուս-թուրքական առճակատման պայմաններում, Թուրքիայի շահերից է բխում: Բայց Թուրքիայի նեոօսմանիզմի քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության ժխտումը կմնան որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներ:

Նշենք, որ ռուսաստանյան օդանավի խոցումից և Ռուսաստանի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների ընդունումից հետո Անկարան որևէ հույս չի թողել Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման հարցում: Այդուհանդերձ, Թուրքիան ակտիվացրել է իր քաղաքականությունը Հարավային Կովկասի ուղղությամբ և պարբերաբար փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում` ընդլայնելով Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …