Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Վրաստանն ադրբեջանական գազից անցնում է ռուսականին երկու պատճառով»

Փորձագետ. «Վրաստանն ադրբեջանական գազից անցնում է ռուսականին երկու պատճառով»

Վրաստանը ադրբեջանական գազի մի մասը կփոխարինի ռուսականով: Այս մասին վստահաբար հայտարարել է վրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին` հղում կատարելով Վրաստանի էներգետիկայի նախարար Կախի Կալաձեի և « Գազպրոմի» ներկայացուցչի միջև 2015-ի դեկտեմբերի 27-ին Շվեյցարիայում կայացած հանդիպմանը:

Վրաստանն իսկապես հետաքրքրված է ռուսաստանյան էներգառեսուրսների գնմամբ, — ասում է Ռուսաստանի գազանավթաարդյունաբերողների միության փորձագիտական խորհրդի անդամ, արևելագետ Էլդար Կասաևը: «Այս հարցում կա քաղաքական ենթատեքստ. Վրաստանն, ինչպես և Եվրոպան ցանկանում են դիվերսիֆիկացնել գազի մատակարարման ուղիները իր տնտեսության համար: Դա արվում է, որպեսզի Ադրբեջանը չզգա իր գերիշխող դերն այս շուկայում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կասաևը: Փորձագետի կարծիքով, պակաս կարևոր չէ նաև գազային փոխակերպումների տնտեսական բաղադրիչը: «Շահ-Դենիզ 2 հանքավայրի մշակումը, որի վրա կենտրոնացված է հիմնական ուշադրությունն Ադրբեջանում, չի ընթանում բարձր տեմպերով, և նավթի ցածր գների ներկայիս պայմաններում Ադրբեջանը չի կարող մեծացնել ֆինանսական ներդրումների չափը. իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար արդբեջանական կողմն արդեն իսկ դիմել է Ռուսաստանին` գազ մատակարարելու խնդրանքով », — նշել է փորձագետը:

Ռուսաստանում ներկայումս առկա է ավելի քան 200 միլիարդ կուբամետր արտադրված, բայց չիրացված գազ: Ըստ Էլդար Կասաևի` այն կարելի է արտահանել դեպի Վրաստան, ու անգամ դեպի Լուսին, եթե սահմանվի քիչ թե շատ համապատասխան գնային քաղաքականություն: Նշենք, որ Գազպրոմի պաշտոնական տվյալների համաձայն, միայն 2014-ին Ռուսաստանը եվրոպական երկրներ է մատակարարել 146,6 միլիարդ կուբամետր գազ: Դրանից 80%-ը սպառվել է Արևմտյան Եվրոպայում, իսկ 20-ը` Կենտրոնական Եվրոպայի երկրներում:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …