Ռուսաստանն ամրապնդում է Հայաստանում ռազմական հետախուզությունը — Rusarminfo
Понедельник , 10 мая 2021
hyru
Главная / Без рубрики / Ռուսաստանն ամրապնդում է Հայաստանում ռազմական հետախուզությունը

Ռուսաստանն ամրապնդում է Հայաստանում ռազմական հետախուզությունը

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան համալրվել է ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ): Այս մասին հունվարի 11-ին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Տախիոն» ԱԹՍ-ն նախատեսված է մինչև 40 կմ հեռավորության վրա ռազմական հետախուզություն կատարելու համար ցերեկային և գիշերային ժամերին, տարբեր ոչ բարենպաստ եղանակային և վայրկյանում 15 մետր ուժգնության հասնող քամու պայմաններում», — նշված է ՀՌՇ հաղորդագրության մեջ:

Մեկ ամսվա ընթացքում Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում կանցկացվեն նոր ԱԹՍ-ների կառավարման յուրացմանն ուղղված վարժանքներ:

Հիշեցնենք, որ ՀՌՇ մամլո ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան 2016-ին կհամալրվի վերանորոգված ՄիԳ-29 կործանիչներով և մեկ Մի-8 բեռնատար ուղղաթիռով։

Добавить комментарий

Смотрите также

Opinion: Bundestag won’t vote in favor of Armenian Genocide resolution

On June 2 the German Bundestag will vote on a resolution on the recognition and …