Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակ»-ից Յուրա Մովսիսյանի հեռանալու մասին

Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակ»-ից Յուրա Մովսիսյանի հեռանալու մասին

«Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրի Մովսիսյանը շուտով կվերադառնա ամերիկյան ֆուտբոլային ակումբ: «The Salt Lake Tribune»-ի հաղորդմամբ, «Real Salt Lake»-ն ու «Սպարտակը» համաձայնեցրել են 28-ամյա մարզիկին` նոր ակումբ փոխադրելու պայմանները: Մովսիսյանի ներկայացուցիչ Պատրիկ Մակկեյբը հայտնել է, որ ռուսական և ամերիկյան կողմերի միջև ընթանում են բանակցությունները, բայց դրանք դեռ չեն ավարտվել:

Դա «Սպարտակ»-ի և Յուրայի համատեղ որոշումն է: Եթե Յուրան որոշել է վերադառնալ ԱՄՆ-ը, ապա նրան կարելի ցանկանալ միայն հաջողություն, — ասում է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի առաջին տեղակալ Նիկիտա Սիմոնյանը:

«Ֆուտբոլն այսօր ԱՄՆ-ում զարգանում է բուռն տեմպերով, այդ իսկ պատճառով ես չեմ համարում, որ դա Մովսիսյանի կարիերայում հետընթաց քայլ է: Նման դեպքերում բարի միտումով են իրար հաջողություն ասում, և նրան պետք է շնորհակալություն հայտնել Ռուսաստանում անցկացրած ժամանակի համար», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ն.Սիմոնյանը:

Այն հարցին, թե ինչու Մովսիսյանը վառ կարիերա չունեցավ Ռուսաստանում, կարող է պատասխանել միայն ինքը` Յուրա Մովսիսյանը, — համոզված է Նիկիտա Սիմոնյանը` նկատելով, որ վերջին խաղաշրջանում մարզիկը կորցրել էր խաղի հանդեպ իր մոտիվացիան:

«Ստացած վնասվածքից հետո հայ մարզիկը չկարողացավ ամրապնդել իր տեղը «Սպարտակ»-ի հիմնական կազմում: Չցանկալով նեղացնել Յուրային` կարծում եմ, որ պատճառը պետք է փնտրել հենց իր մեջ: Հնարավոր է, որ նա կորցրել է իր իսկ հանդեպ պահանջկոտությունը: Օրինակ, «Крылья советов»-ի հետ խաղում, երբ նրա մարզադաշտ դուրս եկավ վերջին 30 րոպեներին, փաստացիորեն խաղում եղավ միայն 5 րոպե», — նշել է Սիմոնյանը:

Նշենք, որ Յուրա Մովսիսյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է 2006-ին ամերիկյան «Կանզաս-Սիտի» ակումբում, որի կազմում մասնակցեց 28 խաղի և 5 գոլ արձանագրեց: Մեկ տարի անց նա ստորագրեց պայմանագիր «Real Salt Lake» ակումբի հետ, որի կազմում երկու խաղաշրջան անցկացրեց` մասնակցելով 53 խաղի, գրանցելով 15 գոլ և նվաճելով MLS գավաթը: 2010-ին Մովսիսյանը հանդես եկավ «ՌԱՆՆԵՍ» դանիական ակումբի կազմում: Մեկ տարի անց նա տեղափոխվեց Ռուսաստան` սկզբում հանդես գալով «Կրասնոդար» ակումբում, իսկ հետո` մայրաքաղաքի «Սպարտակ» -ում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …