Մարիա Զախարովա. «Ռուսաստանն ինքնուրույն կջանա լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը» — Rusarminfo
Воскресенье , Август 20 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Մարիա Զախարովա. «Ռուսաստանն ինքնուրույն կջանա լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը»

Մարիա Զախարովա. «Ռուսաստանն ինքնուրույն կջանա լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը»

Այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով RUSARMINFO-ի թղթակցի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման վերաբերյալ, ներկայացրել է ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական դիրքորոշումը:

«Ռուսաստանյան կողմը դրական է գնահատում ամենաբարձր մակարդում քաղաքական երկխոսության խթանումը, որն ուղղված է հիմնախնդրի բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը», — ասել է Մարիա Զախարովան` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև Բեռնում տեղի ունեցած հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը փաստել է, որ հանդիպման արդյունքում հիմնախնդրի կարգավորման առաջընթաց չի արձանագրվել, բայց նախագահները անմիջական և դեմառդեմ շփման հնարավորություն են ունեցել` քննարկելով այն առաջարկները, որոնք դրված են բանակցային սեղանին և ճշտելով դիրքորոշումները խնդրահարույց թեմաների շուրջ:

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահների միջնորդական գործունեությունը պետք է շարունակվի: Բացի այդ, Ռուսաստանն ինքնուրույն կջանա, որպեսզի օգնի կողմերին հասնել փոխզիջման` համանախագահների կողմից համաձայնեցված մոտեցումների հիման վրա», — նշել է Զախարովան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բեռն քաղաքում այս տարի առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Հանդիպմանը կողմերը կրկին փորձեցին գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին: Հայկական կողմի նախաձեռնությամբ քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից ծանր սպառազինության և լայն տրամաչափի զենքերի օգտագործման հարցը: Չնայած դրան, ինչպես հանդիպման օրը, այնպես էլ դրանից հետո ադրբեջանական կողմը չի դադարել կրակ արձակել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN