iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
пинко казино
олимп казино
покердом
султан казино
pinco casino
Воскресенье , 8 марта 2026
amru
Главная / Без рубрики / Լեոնիդ Սլուցկին ՀԱՊԿ պետությունների ղեկավարների նիստին Հայաստանի նախագահի ելույթի մասին

Լեոնիդ Սլուցկին ՀԱՊԿ պետությունների ղեկավարների նիստին Հայաստանի նախագահի ելույթի մասին

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, «Ռուսաստանն այսօր» գործակալությունում տեղի ունեցած մամլո ասուլիսին պատասխանելով RUSARMINFO-ի թղթակցի հարցին, մեկնաբանել է ՀԱՊԿ անդամ պետությունների նիստին Սերժ Սարգսյանի ելույթը, որում ՀՀ նախագահը հստակ ներկայացրել էր տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Ըստ նրա` Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցում Թուրքիայի դերակատարման վերաբերյալ «էապես» համընկնում են:

«Հայաստանի նախագահի խիստ հայտարարությունը, նրա և մյուս բազմաթիվ հայ քաղաքական գործիչների հռետորաբանությունը տարածաշրջանում թուրքական քաղաքականության շուրջ համահունչ են մեր դիրքորոշմանը: Այսօր մեր դիրքորոշումներն ու գնահատականները էապես համընկնում են», — ասել է Սլուցկին:

Պետդումայի պատգամավորը վստահ է, որ եթե Ռուսաստանը ցանկանում է իր դաշնակիցներից ստանալ աջակցություն, ապա նա պետք է կշռադատի, չափավորի իր հռետորաբանությունը տարբեր հարցերում:

Լեոնիդ Սլուցկիի կարծիքով, Թուրքիայի ներկայիս իշխանության պարագայում Ռուսաստանը չի կարող ճնշում գործադրել և ազդել Հարավկովկասյան տարածաշրջանում թուրքական քաղաքականությունը փոխելու վրա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նիստին Հայաստանի նախագահը կոչ է արել իր գործընկերներին ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման գործում Թուրքիայի դերակատարմանը` ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծումը համազոր է Մոսկվայի, Մինսկի, Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի գնդակոծություններին:

Добавить комментарий

Смотрите также

Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»

On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop