Թուրքական մանդարինները հաղթահարել են շրջափակումը. Իգոր Աբակումովն այն մասին, թե ինչպես է Վրաստանը օգտվում Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտությունից — Rusarminfo
Понедельник , Август 21 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Թուրքական մանդարինները հաղթահարել են շրջափակումը. Իգոր Աբակումովն այն մասին, թե ինչպես է Վրաստանը օգտվում Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտությունից

Թուրքական մանդարինները հաղթահարել են շրջափակումը. Իգոր Աբակումովն այն մասին, թե ինչպես է Վրաստանը օգտվում Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտությունից

ՌԴ Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտնաբերել է թուրքական գրանշում վրացական մանդարինների վրա: Այս մասին հաղորդել է մարմնի մամլո ծառայությունը` նշելով, որ Ռոսսելխոզնադզորի Սվերդլովսկի երկրամասի վարչության աշխատակիցները Վրաստանից Ռուսաստան արտահանված մանդարիների վրա հայտնաբերել են Թուրքիայի Հանրապետության գրանշում:

Սա ապրանքների վերարտահանման սովորական օրինակ է, որը խոսում է վրացի միջնորդների «անզվության» մասին, — ասում է Ռուսաստանի արգրար լրագրողների ասոցիացիայի կազմկոմիտեի ղեկավար Իգոր Աբակումովը:

«Վրաստանը որոշել է գումարներ աշխատել` ելնելով նրանից, որ մեզ մոտ մթերային պատերազմ է սկսել Թուրքիայի հետ: Հենց այդպես էլ գումարներ էր աշխատում Բելառուսը, քանի դեռ Ռուսաստանը չսկսեց այրել և ոչնչացնել արգելքի տակ ընկած մթերքները», -RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Իգոր Աբակումովը:

Փորձագետի խոսքով` նման դեպքերում ապրանքը հետ է ուղարկվում ներկրողի հաշվին կամ էլ` ոչնչացվում սահմանին:

«Եթե նման դեպքեր արձանագրվեն ապագայում ևս, ապա այդ մանդարիներն, ըստ հավանականության, կոչնչացվեն սահմանին: Դա միջազգայնորեն ընդունված քայլ է, և որևէ արտառոց բան չկա այստեղ: Պարզապես Ռուսաստանում ապրանքների ոչնչացումը դիտվում է որպես անբարոյական քայլ», — նշել է Իգոր Աբակումովը:

Անհրաժեշտ է նաև ճշտել, թե որ ռուսաստանյան ներկրող ընկերություններն են գնում այդ ապրանքները, քանի որ կասկած չկա, որ ներկրող ընկերությունը տեղեկացած է եղել այդ մանդարինների ծագման երկրի մասին:

Հիշեցնենք, որ թուրքական ՌՕՈՒ-ի կողմից ռուսաստանյան Սու-24 օդանավի խոցումից հետո Ռուսաստանը արգելք է սահմանել Թուրքիայից ներկրվող ապրանքների վրա: Արգելված ապրանքների ցանկում ներառվել են` մսամթերք, բանջարեղեն ու մրգեր, ծովամթերք:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN