Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 6 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ — Rusarminfo
Понедельник , 15 июня 2026
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 6 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ

Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 6 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ

Ռուսաստանյան 102-րդ բազան ամրապնդելու նպատակով Հայաստան է տեղափոխվել մարտական և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակը:

«Բանակային ավիացիայի 6 միավոր ժամանակակից Մի-24Պ գրոհային և Մի-8ՄՏտրանսպորտային ուղղաթիռ է տեղափոխվել Հայաստան Կրասնոդարի մարզիռազմական օդանավակայանից: Այժմ Անդրկովկասի ռուսական միավորումըբանակային ավիացիայի ուղղաթիռների էսկադրիլիա ունի, կատարվում էավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքման աշխատանք»,- հայտնում էՀարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Մամլո հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ թռիչքները նշյալ ուղղաթիռներով կմեկնարկեն 2016-ի առաջին եռամսյակում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Հայաստանում ռուսաստանյան բազան համալրվեց 7 մարտական Մի-24Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռներով: Նոր տեխնիկան տեղակայվել է Երևանի Էրեբունի օդակայանում, որտեղ են գտնվում նաև ՄիԳ-29 կործանիչները:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …