Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի ազգային տարադրամը` մանաթը, արժեզրկվել է գրեթե 50%-ով: Երկրի Կենտրոնական բանկը սահմանել է տարադրամի նոր փոխարժեքը. մեկ դոլարի դիմաց 1,55 ադրբեջանական մանաթ: Երեք օր առաջ տարադրամի փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 1 մանաթ: Այսպիսով, ադրբեջանական մանաթն արժեզրկվել է գրեթե 47,6%-ով:
Մանաթն արժեզրկվել է բացառապես այն պատճառով, որ ադրբեջանական տնտեսությունը ամողջությամբ կախված է էներգառեսուրսներ
«Մանաթի վրա ազդող գործոնը Ադրբեջանի տնտեսության կառուցվածքն է, որը մեծ մասամբ հիմնված է նավթի արտահանման և ոչ արտադրական ռեսուրսների վրա: Մեկ այլ գործոն է նաև ռուբլու փոխարժեքը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Միհրանյանը:
Ըստ փորձագետի` մանաթի արժեզրկումը բացասաբար կազդի Ադրբեջանի տնտեսության վրա:
«Մանաթի արժեզրկումն ուղղված է նավթի գների նվազումով պայմանավորված կորուստների փոխհատուցմանը, բայց դրա արդյունքում Ադրբեջանի բնակչության եկամուտները զգալիորեն, գրեթե երկու անգամ կրճատվել են: Հետևաբար, երկակի նվազել է նաև ադրբեջանցիների վճարունակություն
Նշենք, որ 2015-ին հետխորհրդային տարածքում մանաթն ամենաարժեզրկված տարադրամերից մեկն է: Հաշվի առնելով փետրվարի արժեզրկումը` այն հասել է 97%-ի: Ավելի վաղ արժեզրկվել են ղազախական տենգեն (85%), բելառուսական ռուբլին (54%), ուկրաինական գրիվնան (49%) և ռուսական ռուբլին (22%):Հայկական դրամն, ի տարբերություն մյուս տարադրամերի, դեռ պահպանում է կայունությունը: