Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանն ու Բելառուսը Լեհաստանից պահանջում են չպղծել խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանները

Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանն ու Բելառուսը Լեհաստանից պահանջում են չպղծել խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանները

Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի դեսպանությունները պահանջել են Լեհաստանի իշխանություններից ճանաչել խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանների անձեռնմխելիությունը: Չորս երկրների ներկայացուցիչները պահանջել են նաև սահմանել պատիժ զինվորների գերեզմանների պղծման համար:

Այս հայտարարությամբ նրանք հանդես են եկել խորհրդային հուշարձանների հանդեպ Լեհաստանում չդադարող վանդալիզմի գործողությունների արդյունքում:

Լեհաստանը, հայտնվելով ԱՄՆ-ի ուղեծրում, ակտիվ հակառուսաստանյան քաղաքականություն է սկսել վարել 90-ականներից` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, — ասում է ռուսաստանցի պատմաբան, ռադիոմեկնաբան Արմեն Գասպարյանը:

«Ոչնչացնելով խորհրդային հուշարձանները` Լեհաստանը ցուցադրում է բացարձակ անհարգալից վերաբերմունք սեփական անցյալի հանդեպ: Դա փորձ է մոռանալու այն, որ եթե չլիներ խորհրդային բանակը, ըստ էության, որևէ Լեհաստանի մասին այսօր խոսք չէր գնա», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Գասպարյանը:

Այսօր համատեղ հանդես գալով ընդդեմ լեհական իշխանությունների` Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը և Բելառուսը ցուցադրում են, որ Մեծ Հայրենական պատերազմն իրենց ազգային հիշողության մի մասն է:

«Հույս ունեմ, որ նման հայտարարությունն առաջին քայլն է միայն այս ուղղությամբ: Եթե այս հարցը դուրս չգա օրակարգից, եթե այն անընդհատ բարձրաձայնվի, ապա վաղ թե ուշ Լեհաստանը ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար», — տեսակետ է հայտնել պատմաբանը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերին Լեհաստանում ապամոնտաժվել է խորհրդային զինվորին նվիրված հուշարձանը, իսկ ավելի ուշ Միլեյչիցա գերեզմանատանը, որտեղ թաղված է ավելի քան հազար հինգ հարյուր խորհրդային զինվոր, պղծվել է Կարմիր բանակի 50 զինվորի գերեզման:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …