iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Понедельник , 19 января 2026
amru
Главная / Без рубрики / Լուկաշենկոն ընդդեմ Սարգսյանի. ո՞վ կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Լուկաշենկոն ընդդեմ Սարգսյանի. ո՞վ կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Դեկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին անդամ պետության ղեկավարները կհաստատեն ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի թեկնածուին:

Ներկայումս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է: Այս պաշտոնը հերթափոխության կարգով է հաստատվում` ըստ ռուսերեն այբենական կարգի: Այսպես, Հայաստանի թեկնածուն ամենահավանականն է այս պաշտոնը զբաղեցնելու հարցում:

Նոր գլխավոր քարտուղարի նշանակումը կարող է ամբողջությամբ անսպասելի արդյունք ունենալ, քանի որ Բելառուսի նախագահը սեփական պլաններն ունի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ, — ասում է Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը:

«Չնայած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցանկությանն այս պաշտոնին տեսնելու Բելառուսի թեկնածուին, Ա տառը այբենական կարգով նախորդում է Բ-ին, և ըստ հերթափոխի` պաշտոնը պետք է անցնի Հայաստանին», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կրիլովը:

Ով էլ որ գլխավորի ՀԱՊԿ-ը, որևէ էական փոփոխություն տեղի չի ունենա կառույցի գործունեության մեջ, — վստահ է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցը:

«ՀԱՊԿ-ը հավասար իրավունքներով օժտված անդամների միություն է: Գլխավոր քարտուղարն առաջինն է նրանց շարքում: Ռուսաստանը որպես առավել խոշոր ներկայացուցիչ մյուս ներկայացուցիչներին երբևէ չի հարկադրում իր կամքը, և մյուս մասնակիցները դժվար թե այդպես շարժվեն», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Տասիցը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմկերպության հիմնադիրներից մեկն է: Երևանը ստորագրել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը 1992-ին Տաշկենտում: 2003-ից պետությունը ՀԱՊԿ-ի անդամ է, որը ստեղծվել է ՀԱՊ-ի հիման վրա: Կառույցի անդամներն են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

Добавить комментарий

Смотрите также

Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»

On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop