Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Եվգենի Սատանովսկին այն մասին, թե ինչու է Թուրքիան կրկին ռմբակոծում քրդերին

Եվգենի Սատանովսկին այն մասին, թե ինչու է Թուրքիան կրկին ռմբակոծում քրդերին

Երկրի արևելքում Թուրքիան սկսել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ռազմամիավորումների ոչնչացման նպատակով: Թուրքական կողմը գործողությունների իրականացմանը ներգրավել է արդեն 10 հազ. զինվորական: Սիրիայի հետ սահմանի հարակից շրջաններում արդեն հայտարարվել է պարետային ժամ: Անկարան հայտարարում է, որ վերջին երկու օրերի ընթացքում չեզոքացրել է քրդական ռազմամիավորումների ավելի քան 40 մասնակից և առգրավել մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ սարքեր:

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ Անկարան արդեն տասնյակ տարիներ է պայքարում, իսկ առավել լայնածավալ գործողությունները պայմանավորված են Թուրքիայի ավտորիտար իշխանության քմահաճույքով, — ասում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:

«ՔԱԿ-ի հետ զինադադարը Էրդողանը խախտեց ընտրություններից առաջ, որպեսզի նվաճի ազգայնականների համակրանքը: Հիմա Էրդողանը շարունակում է սրել իրավիճակը` ելնելով այն փակուղուց, որտեղ Թուրքիան հայտնվել է իր իսկ ղեկավարի պատճառով: Քրդերի հետ պատերազմը Էրդողանին հնարավորություն կտա լուծել ներքաղաքական խնդիրները», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Սատանովսկին:

Քրդերի հետ պայքարը, ըստ փորձագետի, կշեղի բնակչության ուշադրությունը այն անախորժություններից, որոնք ի հայտ եկան ռուսաստանյան ինքնաթիռի խոցումից և ԻՊ-ի (գործունեությունն արգելված է Ռուսաստանում) հետ Էրդողանի ընտանեկան բիզնեսի գաղտնիքի բացահայտումից հետո:

«Թուրքիայի գործողություններն այսօր տարօրինակ դրության մեջ են գցել իրեն ՆԱՏՕ-ի կազմում: Միևնույն ժամանակ, Իրաքի խստիվ ընդվզումն իր տարածքում թուրքական զորքերի առկայության հետ կապված Էրդողանի հերթական ձախողումն է, իսկ Ռուսաստանի ՏՕՈՒ-ի հաջող գործողությունները վտանգում են ԻՊ-ի հետ Էրդողանի բիզնեսը: Այս գործոններից ելնելով` Էրդողանն իր սեփական երկրի տարածքում վարում է ագրեսիվ քաղաքականություն, որը որևէ կապ չունի ընդունված միջազգային նորմերի հետ», — նշել է Եվգենի Սատանովսկին:

Հիշեցնենք, որ թուրքական ՌՈՒ-ի ռազմական գործողությունները ՔԱԿ-ի դեմ մեկնարկել են դեկտեմբերի 15-ին: Հիմնական հարթակը, որտեղից օդային հարվածներ են հասցվում ՔԱԿ հենակետերին, Դիարբեքիրի 8-րդ ավիաբազան է: Գործողության մեկնարկից առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին հայտարարել էր, որ ռազմական գործողությունները ՔԱԿ-ի դեմ կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ է տարածաշրջանն ամբողջությամբ «մաքրելու» համար:

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …