Ռոստովի մարզի Ցելինա ավանի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի Ալիկ Իբրագիմովին մեղադրանք է ներկայացվել ազգային հողի վրա թշնամանքի հարուցման համար: Քրեական գործն ուղարկվել է արդեն Ցելինսկիի շրջանային դատարան:
Ռոստովի մարզի քննչական վարչության հաղորդմամբ, «մեղադրյալը, գտնվելով հասարակական վայրում, բազմաթիվ մարդկանց շրջապատում բարձրաձայնել է արտահայտություններ, որոնք հարուցում են ատելություն մարդկանց խմբի (հայերի) հանդեպ` համոզելով նրանց իրականացնել բռնի գործողություններ ազգությամբ հայերի նկատմամբ»:
«Համաձայն ՌԴ ՔՕ 282 հոդվածի, մեղադրյալին սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում: Եթե արտաբերված խոսքերն արձանագրվել են, ապա հանցկազմը համարվում է հաստատված: Արդարացված լինելու հավանականությունը նվազագույնն է», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի փաստաբանների պալատի անդամ Կարեն Ներսիսյանը:
Իբրագիմովի պահվածքի պատճառների բացահայտումը որոշիչ է վճռի կայացման հարցում, -ասում է «АРМРОСС» ռուս-հայկական իրավաբանական ասոցիացիայի անդամ Ռուբեն Կիրակոսյանը:
«Եթե մեղադրյալն ապացուցի, որ մարգինալ չէ և արտահայտություններն արվել են կենցաղային մակարդակի վրա, ապա հնարավոր է, որ սահմանվի պայմանական ազատազրկման ժամկետ: Իսկ եթե ապացուցվի, որ այդ արտահայտությունները բխում են ծայրահեղական աշխարհայացքից, ապա կհետևի խիստ պատիժ»,- RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Կիրակոսյանը:
Նշենք, որ ՌԴ ՔՕ-ի «Ատելությանկամ թշնամանքի հարուցում» վերտառությամբ 282-րդ հոդվածը նախատեսում է տուգանք 300 հազ. ռուբլիի չափով, կամ մինչև մեկ տարի ուղղիչ աշխատանքների, կամ էլ 4 տարի ժամկետով հարկադիր աշխատանքների իրականացման պատիժ: Այս հոդվածով առավելագույն պատիժը 4 տարի ժամկետով ազատազրկումն է: