Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Սարգսյանի և Ալիևի բեռնյան հանդիպման մասին. «Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության»

Սարգսյանի և Ալիևի բեռնյան հանդիպման մասին. «Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության»

Դեկտեմբերի 19-ին Բեռնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ՍերժՍարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները տեղի կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանը Շվեյցարիա կմեկնի ուրբաթ օրը:

Այս հանդիպումից ինչ-որ խաղարարար արդյունքներ չպետք է ակնկալել, բայց ներկայիս պայմաններում կողմերի միջև հանդիպումն ինքնին կարելի է համարել արդյունք, — ասում է REGNUM գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

«Ադրբեջանը սկսել է կիրառել ծանր սպառազինություն: Օր օրի գնդակոծությունների քանակն աճում է, ավելանում է զոհերի թիվը, և որևէ հիմք չկա սա համարելու զինադադար», –RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է ՄոդեստԿոլերովը:

Հակամարտության սրման խթան է հանդիսացել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլիի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան սատարում է ամբողջությամբ Ալիևի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում:

«Ես կարծում եմ, որ սահմանին լարվածության աճն,այդ թվում նաև`պայմանավորված է Թուրքիայի կողմից աջակցության գործոնով: Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության և պետք չէ կարծել, թե բանակցություններին գոնե կհաջորդի ինտենսիվ գնդակոծությունների նվազումը», — եզրափակել է Մոդեստ Կոլերովը:

Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության սկիզբ է համարվում 1988 թվականը, երբ ինքնավար մարզը վճռեց դուրս գալ Ադրբեջանի կազմից: 1991-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով, Լեռնային Ղարաբաղի բնակչության 99,89%-ը կողմ է քվեարկել այդ որոշմանը: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը հանրաքվեի արդյունքներն անտեսել է: Հաջորդած ռազմական հակամարտության արդյունքում Ադրբեջանը կորցրել է իր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: 1992-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …