Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ադրբեջանցի լրագրողի ո՞ր հարցին չպատասխանեց Վլադիմիր Պուտինը

Ադրբեջանցի լրագրողի ո՞ր հարցին չպատասխանեց Վլադիմիր Պուտինը

ՌԴ նախագահի թվով 11-րդ մամլո ասուլիսին ռեկորդային թվով լրագրողներ են եղել հավատարմագրված. նրանց թիվը գերազանցել է 1390-ը: Ոմանք արժանացել են նախագահ Պուտինի և նրա մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի ուշադրությանը` հնարավորություն ստանալով բարձրաձայնել նախապատրաստած հարցը, իսկ մյուսներին դա չի հաջողվել:

Դահլիճի պարտերի 7-րդ շարքում հարց տալու իր հերթին սպասող RUSARMINFO-ի լրագրողն արձանագրել է ադրբեջանցի գործընկերոջ պատրաստած հարցի տեքստը: Վերջինս նստած է եղել մեր լրագրողի դիմաց և իր ձեռքին եղած պաստառով անընդմեջ փորձել է փակել տեսադաշտը:

Պուտինին հասցեագրված ադրբեջանցի լրագրողի հարցը ներկայացնում ենք առանց մաքրագրության:

«Շատ փորձագետներ տարիներ շարունակ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանալին գտնվում է Կրեմլում: Երբ այդ բանալին «տեղից կշարժվի» կամ «կվերցնեն այդտեղից» այդ բանալին: Ռուսաստանը ճանաչում է Ա-նի տարածքային ամբողջականությունը: Ինչն է խանգարում Ռուսաստանին ազդել Հայաստանի վրա, որպեսզի ազատեն այդ տարածքները»:

Հիշեցնենք, որ այս տարի Վ.Պուտինի մեծ մամլո ասուլիսը տևել է երեք ժամ և ութ րոպե: 32 լրագրողի, որոնցից 14-ը եղել են դաշնային, 13-ը` մարզային, իսկ 5-ը` արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հաջողվել է հարց հղել նախագահին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …