Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ինչպես են վրացի երեխաներին սովորեցնում ատել հայերին

Ինչպես են վրացի երեխաներին սովորեցնում ատել հայերին

Վրաստանի հայաբնակ Ախալքալաքում տեղի է ունեցել երկրի պատգամավորների և տեղի հասարակական կազմակերպությունների միջև հանդիպում, որին քննարկվել են վրացերենի ուսուցմանը և տեղի հայ բնակչության` վրացական հասարակության մեջ ինտեգրմանն առչնվող հարցեր: Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն:

Հանդիպանը բարձրաձայնվել են նաև հակահայկական այն արտահայտությունները, որոնք տեղ են գտել Վրաստանի դպրոցական դասագրքերում: Պատգամավորների պահանջով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նրանց ուշադրությանն են ներկայացրել Վրաստանի 11-րդ դասարանի պատմության դասագիրը, որտեղ մեջբերված են գրող Իլյա Ճավճավաձեի հետևյալ խոսքերը. «Ներկայումս եկվոր հայը ավելի շատ է կողոպտում մեզ և մեր տները: Նախկինում մենք գոնե սրով և վահանով էինք պաշտպանվում թշնամուց, իսկ ինչ անել հայի հետ, որի դեմ չես կռվում: Իմ մոխևախոս, հասկացել եմ ես արդյոք, թե ինչն է քեզ ճնշում… ”:

Հասարակական կառույցների ներկայացուցիչները համոզված են, որ հենց այս քաղվածքն է ներկայացնում Վրաստանի ընդհանուր տրամադրությունը` ձևավորելով վրացի նոր սերունդների շրջանում բացասական վերաբերմունք հայերի հանդեպ:

Նշենք, որ Վրաստանի հայ հասարակական կառույցները բազմիցս են հրապարակավ հայտարարել սխալների կամ միտումնավոր աղավաղումների մասին, որոնք տեղ են գտել վրացական դասագրքերում, բայց մինչև օրս Վրաստանի կրթության նախարարությունը չի արձագանքել Վրաստանի հայերի նկատառումներին:

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …