Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Իվան Կոնովալովը քրդերի ոչնչացմանն ուղղված Թուրքիայի ՌՈՒ-ի նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողության մասին

Իվան Կոնովալովը քրդերի ոչնչացմանն ուղղված Թուրքիայի ՌՈՒ-ի նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողության մասին

Թուրքիայի ՌՕՈՒ-ն սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության դեմ: Հիմնական հարթակը, որտեղից նախատեսված են ավիահարձակումները քրդական խմբավորումների դիրքերի ուղղությամբ, Դիարբեքիրի ութերորդ ավիաբազան է, այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Ներկայումս թուրքական բոլոր գործողությունները ծառայում են մի նպատակի` խոչընդոտել ԻԼԻՊ-ի (գործունեությունն արգելված է ՌԴ-ում – խմբ. ) դեմ լայն կոալիցիայի ստեղծմանը, — ասում է Ռազմավարական կոնյուկտուրայի ինստիտուտի տնօրեն, ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը:

«ԻԼԻՊ-ի հետ համագործակցության հարցում Էրդողանն ունի սեփական ֆինանսական շահերը, և նա չի ցանկանում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, որոնք գլխավորում են երկու տարբեր դաշինքներ, համաձայնության հասնեն: Ռուսաստանյան Սու-24-ը խոցվեց հենց այն ժամանակ, երբ սիրիական ճակատում հայտնվեցին ֆրանսիացիները, որոնք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև իրար կապող կամրջի դեր կարող էին կատարել», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կոնովալովը:

Որպես նեոօսմանիզմի խորհրդանիշ Էրդողանը սրում է իրավիճակը. հանդես գալով որպես թղթամոլ, հաղթանակի ակնկալիքով նա անընդհատ բարձրացնում է դրույքաչափերը: Բայց նա, անշուշտ, պարտվելու է, — համոզված է փորձագետը: «Այն, որ հերթական անգամ ռազմական գործողություն է սկսել Քուրդիստանի աշխատանքային կուսակցության դեմ, ներքին մեսիջ է` վկայելով, որ Էրդողանին անհրաժեշտ է երկրի ներսում կրկին հայտարարել իր հայրենասիրության մասին: Այդ գործողության նպատակը Էրդողանի առաջնորդած կուսակցության հեղինակության բարձրացումն է», — նշել է Կոնովալովը:

Նշենք, որ Հյուսիսային Իրաքում Թուրքիան հարվածներ էր հասցնում նաև նախկինում: Թուրքիայի ՌՕՈՒ-ի թիրախներն են եղել ՔԱԿ-ի դիրքերը, բազաները, ռազմական ճամբարները և սպառազինության պահեստարանները: 2015-ի ամռանը թուրքական ավիացիայի գործողությունների հետևանքով ՔԱԿ-ի ստորաբաժանումները լուրջ վնասներ կրեցին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …