Ռուսաստանը սահմանափակել է հայաստանյան որոշ ապրանքների ներկրումը — Rusarminfo
Среда , 22 апреля 2026
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանը սահմանափակել է հայաստանյան որոշ ապրանքների ներկրումը

Ռուսաստանը սահմանափակել է հայաստանյան որոշ ապրանքների ներկրումը

Սկսած 2015-ի նոյեմբերի 25-ից Հայաստանից Ռուսաստան արտահանվող որոշ ապրանքների նկատմամբ կիրառվում է ներկրման սահմանափակում: Ըստ ՌԴ Դաշնային անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության ծառայության` պատճառը Հայաստնում անասունների շրջանում տիրող ոչ կայուն վարակային իրավիճակն ու դրանց տարածման բարձր ռիսկերն են:

Համաձայն այդ պահանջի` Ռուսաստանի սահմանը կարող են հատել միայն այն ընկերությունների ապրանքները, որոնք գրանցված են Մաքսային միության ռեգիստրում և ունեն համապատասխան արտոնագիր:

ՌԴ պետական սահմանին պետական վերահսկողության ծառայության Ուլյանովսկի բաժանմունքի մամլո ծառայությունից RUSARMINFO-ի թղթակցին հայտնել են, որ նման սահմանափակումներն ընդունվել են` հաշվի առնելով Հայաստանում անասունների շրջանում հայտնաբերված դաբաղի (պճեղախտի) և ԽԱԺ-ի հիվանդությունները:

Նշենք, որ ներկայումս ՌԴ տարածք են արտահանվում միայն այն ընկերությունների ապրանքները, որոնք գտնվում են Հայաստանի պետական անասնաբուժական ծառայությունների վերահսկողության տակ: Այդ ապրանքներն են` ջերմային մշակում անցած կաթնամթերքը, ձկնատեսականին, թռնչամիսը, թռչնի, տավարի և ոչխարի մսամթերքները:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …