Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Սամվել Կարապետյանը շքանշան է ստացել Պատրիարք Կիրիլից

Սամվել Կարապետյանը շքանշան է ստացել Պատրիարք Կիրիլից

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը պարգևատրվել է սուրբ մեծ իշխան Դանիլ Մոսկվացու III-րդ աստիճանի շքանշանով` Դուբրովկայում սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի եկեղեցու կառուցման գործում ունեցած ավանդի համար: Շքանշանը հանձնել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք, նորին սրբություն Կիրիլը: Դուբրովկայի եկեղեցին կառուցվել է այն մշակութային կենտրոնի տեղում, որտեղ 2002-ին տեղ էին ունեցել ողբերգական իրադարձություններ` ի հիշատակ 130 անմեղ զոհերի և նրանց պաշտպանների: Եկեղեցու շինարարությունը մեկնարկել էր 2011-ի ապրիլի 29-ին` Պատրիարք Կիրիլի նախաձեռնությամբ իրականացվող Մոսկվայում 200 եկեղեցու կառուցման ծրագրի շրջանակներում: Սամվել Կարապետյանը ռուսաստանյան խոշոր գործարար է, ով ակտիվ զբաղվում է բարեգործությամբ: Ռուսաստանյան Ֆորբսի ցուցակում «Տաշիր» ընկերության սեփականատերը զբաղեցնում է 26-րդ տեղը: Նրա հովանավորությամբ Ռուսաստանում և հայրենի Հայաստանում իրականացվել են հարյուրավոր ծրագրեր: 2012-ին Սամվել Կարապետյանն արժանացել է ՌԴ նախագահ Վ.Պուտինի երախտագիտությանը` Կրոնշտադտում Ծովային տաճարի վերկանգնման աշխատանքների ֆինանսավորման համար:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …