Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ալեքսեյ Մարտինով. «Հայաստանը ԱՄՆ-ի դեսպանի խորհուրդների կարիքը չունի»

Ալեքսեյ Մարտինով. «Հայաստանը ԱՄՆ-ի դեսպանի խորհուրդների կարիքը չունի»

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների շուրջ դիտորդների կարծիքները կիսվել են. ԱՊՀ դիտորդներն, այդ թվում նաև` Ռուսաստանից, հայտնել են, որ հանրաքվեն համապատասխանել է միջազգային չափանիշներին, Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և եվրոպական մոնիտորինգային կազմակերպությունների ներկայացուցիչները կասկածի տակ են դրել հանրաքվեի արդյունքների լեգիտիմությունը: Նրանք նշել են, որ հանրաքվեն անց է կացվել բազմաթիվ խախտումներով և կոչ են արել իշխանություններին հետաքննել կասկած հարուցող բոլոր դեպքերը:

Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի հանրաքվեի դուրս բերել ցանկացած հարց, որն առնչվում է իր պետության ապագային: Այս տեսանկյունից մյուս պետություններն իրավասու չեն Հայաստանին թելադրել` անցկացնել հանրաքվե, թե ոչ, — ասում է Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

«Գնահատման միակ չափանիշ կարող է լինել հանրաքվեն անցկացնող պետության օրենսդրությունը: Համաձայն ՀՀ օրենսդրության, հանրաքվեն կայացել է: Այլ հարց է, որ նման կարգի նախաձեռնություններում կա որոշակի քանակի խախտում, բայց, որպես կանոն, դա համակարգային բնույթ չունի և չի կարող ազդել հանրաքվեի արդյունքի վրա», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Մարտինովը:

Փորձագետը նշել է նաև, որ ԱՄՆ-ի դեսպանների և եվրոպական կառույցների ներկայացուցիչների նմանօրինակ հայտարարությունները տարբեր երկրներում նորություն չեն: Որպես օրինակ Մարտինովը նշել է Ռուսաստանի ընտրական համակարգը, որը վերջին 20 տարում անցել է զարգացման բարդ ուղիով, և մի շարք հատկանիշներով այն հանդիսանում է աշխարհի առաջատարներից մեկը: Այնուամենայնիվ, երբ Ռուսաստանում անցկացվում են ընտրություններ, Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանն ու արևմուտքի ներկայացուցիչները հայտնում են իրենց դժգոհությունն ու խոսում խախտումների մասին:

«Իսկ մենք, ի պատասխան, ասում ենք, որ բավ է մեզ սովորեցնել: Մենք ինքնիշխան պետություն ենք և գիտենք, թե ինչպես անցկացնել ընտրություններ: Դա ամբողջությամբ վերաբերում է և Հայաստանին: Հայկական պետականությունն ու ժողովրդավարական ավանդույթները հազարամյակների պատմություն ունեն: Անգամ հին ժամանակներում հայկական պետականությունը, չնայած միապետական կարգին, ուղիղ ժողովրդավարության տարրեր էր պարունակում: Իմ կարծիքով, Հայաստանը ԱՄՆ-ի դեսպանի և եվրոպացի ներկայացուցիչների օրինակով արտաքին վերահսկիչների կարիքը չունի»,- նշել է Ալեքսեյ Մարտինովը:

Փորձագետը վստահ է, որ Հայաստանը հասուն պետություն է և ի վիճակի է անցկացնել ինքնիշխան հանրաքվեներ այն ժամանակ, երբ դա պահանջում է կարգն ու քաղաքական իրավիճակը:

Հիշեցնենք, որ հանրաքվեն ենթադրում է նախագահականից խորհրդարանական կառավարման կարգի անցում: Փոփոխությունների նախաձեռնողը գործող նախագահ Ս.Սարգսյանն է: Ընդդիմությունը նոր սահմանադրությունը դիտարկում է որպես գործող իշխանության վերարտադրության հնարավորություն: Այն պահանջում է չեղարկել հանրաքվեի արդյունքները` պնդելով, որ դրանք կեղծվել են: Համաձայն պաշտոնական տվյալների, ընտրություններին մասնակցած բնակչության 60%-ից ավելին «այո» է ասել Սահմանադրական փոփոխություններին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …