Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ալեքսեյ Մարտինով. Էրդողանը պահանջում է Ալևից ռուսաստանյան զենք օգտագործել Հայաստանի դեմ

Ալեքսեյ Մարտինով. Էրդողանը պահանջում է Ալևից ռուսաստանյան զենք օգտագործել Հայաստանի դեմ

Օրեր առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան երկրի խորհրդարանում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի գոտում լարվածությունը հասել իր գագաթնակետին` ընդգծելով հայկական դիրքապահների գնդակոծության նպատակով Ադրբեջանի կողմից ծանր սպառազինության կիրառման աննախադեպ լինելու հանգամանքը:

Լեռնային Ղարաբաղի գոտում լարվածության աճին պետք է ծայրահեղ լուրջ վերաբերվել, քանի որ դա ակնհայտ սադրանք է, — ասում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

«Որոշ պետություններ կցանկանային վերականգնել ղարաբաղյան հակամարտությունը: Բայց կոնֆլիկտի վերսկսման վտանգը հասկանում են ոչ միայն Երևանում և Ստեփանակերտում, այլ նաև Բաքվում, քանի որ այն իսկապես կարող է կանգնեցնել տարածաշրջանի զարգացումը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալեքսեյ Մարիտոնը:

Ըստ փորձագետի` Թուրքիայի քաղաքական էլիտան շատ մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի իշխանության վրա, և նրանք սերտ կապված են:

«Ապակայունացման քաղաքականությունը, որն այսօր վարում է Էրդողանը, նպատակ է հետապնդում կանգնեցնել ինտեգրացիան Հարավային Կովկասում: Որպեսզի տարածաշրջանը չսկսի դինամիկ զարգանալ, հնարվում են նման սադրիչ սխեմաներ: Բայց Ռուսաստանն ու Հայաստանում ռուսաստանյան բազան ի վիճակի են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և թույլ չտալ սադրանքներ, որոնք կարող են լուրջ հակամարտությունների բերել Հարավային Կովկասում», — տեսակետ է հայտնել Մարտինովը:

Նրա կարծիքով` հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սադրանքները Թուրքիայի միջամտությամբ են տեղի ունենում: Թուրքիան նաև մշակում և ձգտում է հասնել Ադրբեջանի կողմից ռուսական զենքի օգտագործմանը հայկական տարածքների գնդակոծության ժամանակ:

«Դրանք թուրքական սցենարներն են` ուղղված Հայաստանում հակառուսաստանյան տրամադրությունների տարածմանը: Իրավիճակն իսկապես բարդ է: Հայաստանը միջազգային ահաբեկչության առաջնամասում է: Բավական է միայն նայել քարտեզին, որպեսզի հասկանալ, թե որքանով են Հայաստանի համար վտանգավոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում», — նշել է Ալեքսեյ Մարտինովը:

Հիշեցնենք, որ ռուսաստանյան Սու-24 օդանավի խոցման միջադեպից և ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո RUSARMINFO-ի կողմից հարցված փորձագետները պնդել են, որ Թուրքիան կփորձի սրել իրավիճակը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմաններին, որի ապացույցներն են Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի հետ շփման գծում: ԼՂՀ դիրքերի ուղղությամբ վերջին գնդակոծությունների ժամանակ Ադրբեջանն առաջին անգամ օգտագործել է ծանր սպառազինություն:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …