Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / ՀԱՊԿ Գլխավոր շտաբերի ղեկավարները սատարել են Ռուսաստանին և տեղեկացել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների մասին

ՀԱՊԿ Գլխավոր շտաբերի ղեկավարները սատարել են Ռուսաստանին և տեղեկացել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների մասին

Այսօր Մոսկվայում Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Յուրի Խաչատուրովի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստը:

Օրակարգում ներառված էր 3 հարց.

-​ ՀԱՊԿ անդամ պետություններում ռազմական իրավիճակի գնահատումը;

-​ Սիրիայում տիրող իրավիճակը և Ռուսաստանի դերակատարումն ու գործողությունները;

-​ ՀԱՊԿ-ի զարգացման հեռանկարները:

ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում ՀՀ ԶՈՒ մշտական ներկայացուցիչ Առաքել Մարտիկյանը RUSARMINFO-ի հետ զրույցում հայտնել է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների բոլոր ներկայացուցիչները լիովին և միաձայն սատարել են Ռուսաստանի դիրքորոշմանը Թուրքիայի դեմ պատասխան գործողությունների իրականացման հարցում, որոնք պայմանավորված են թուրքական ռազմօդուժի կողմից ռուսաստանյան ռազմական օդանավի խոցման հետ:

Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարը նիստին ներկայացրել է ռուսաստանյան զինված ուժերի գործողությունները Սիրիայում և գնահատել կոալիցիայի մյուս անդամների հետ համագործակցությունը: Գործակալության զրուցակցի խոսքով, ՀԱՊԿ անդամ պետությունների շտաբերի ղեկավարները սատարել են Ռուսաստանի Դաշնությանը ընդունված բոլոր որոշումներում:

«Օրակարգի առաջին հարցի քննարկման ժամանակ Հայաստանի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի ղեկավար Յուրի Խաչատուրովը ներկայացրել է իրավիճակը կովկասյան տարածաշրջանում: Խաչատուրովը նաև իրազեկել է գործընկերներին, որ տարվա ընթացքում Ադրբեջանը բազմիցս և միտումնավոր խախտել է հրադադարի ռեժիմը, ընդ որում` օգտագործելով խոշոր տրամաչափի զենքեր», — նշել է Առաքել Մարտիկյանը:

Նիստի բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել` նման գործողությունների հետագա կանխման ուղղությամբ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …