Ռազմական փորձագետ. «ՀԱՊԿ-ի նիստին Ռուսաստանին կսատարի միայն Հայաստանը» — Rusarminfo
Понедельник , Август 21 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Ռազմական փորձագետ. «ՀԱՊԿ-ի նիստին Ռուսաստանին կսատարի միայն Հայաստանը»

Ռազմական փորձագետ. «ՀԱՊԿ-ի նիստին Ռուսաստանին կսատարի միայն Հայաստանը»

Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կանցկացվի ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստը, որին կքննարկվեն Թուրքիայի հանդեպ կիրառվող միջոցների հարցը, ինչպես նաև Սիրիայում Ռուսաստանի գործողությունները:

Ռազմական կոմիտեի նիստը կանցկացվի Հայաստանի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի ղեկավար Յուրի Խաչատուրովի նախագահությամբ: Նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ-ի միավորված շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:

Ռուսաստանը ներկայումս աջակցության կարիք ունի, բայց դժվար թե Հայաստանից բացի որևէ անդամ պետություն աջակցություն ցուցաբերի, — համոզված է «Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի» փորձագետների խորհրդի անդամ, Մերձսահմանային համագործակցության ասոցիացիայի ռազմավարական պլանավորման ծառայության ղեկավար, ռազմական փորձագետ Ալեքսանդր Սոբյանինը:

«Այս նիստը ցույց կտա, որ ՀԱՊԿ անդամները, բացառությամբ Հայաստանի, պատրաստ չեն սատարել Ռուսաստանի դիրքորոշմանը: Ամերիկացիներն ակտիվ բանակցում են Բելառուսի հետ (3 մլրդ դոլարի վարկ տրամադրելու շուրջ), տարաբնույթ օգնություն է առաջարկվում Ղազախստանին, և դա, անշուշտ, արվում է այն նպատակով, որ ՀԱՊԿ անդամները չսատարեն Ռուսաստանին», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալ. Սոբյանինը:

«Իր այսօրվա ուղերձում Բարաք Օբաման խոստացել է ոչնչացնել Իսլամական պետությունը և խնդրել է խորհրդարանի պալատներին` սատարել տարածաշրջանում ռազմական գործողության մասին որոշմանը: Սա նշանակում է, որ ձևավորվում են երկու տարբեր ռազմական խմբավորումներ, որոնցից մեկը (ԱՄՆ-ՆԱՏՕ) բազմակի ուժեղ է, և միասնական կոալիցիա չի լինի», — նշում է փորձագետը:

Հիշեցնենք, որ Սիրիայի ղեկավարության խնդրանքով Ռուսաստանի ՕՏՈՒ-ն Սիրիայի տարածքում իրականացնում են ռազմական օպերացիա Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության խմբավորումների չեզոքացման ուղղությամբ: Նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը ռուսաստանյան Սու-24 օդանավը խոցեց Սիրիայի տարածքում, ինչի հետևանքով ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ վատթարացան:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN