Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / ՆԱՏՕ-ի թուրքական ճակատն ու Հայաստանում ռուսաստանյան բազան

ՆԱՏՕ-ի թուրքական ճակատն ու Հայաստանում ռուսաստանյան բազան

ՆԱՏՕ-ն օգնություն կտրամադրի իր դաշնակիցներին, մասնավորապես` Թուրքիային, հակաօդային պաշտպանության համակարգի զարգացման համար, այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նման հայտարարությունը Հայաստանում Ռուսաստանի ռազմական դիրքերի ամրապնդման ուղիղ հետևանքն է, իսկ հավելյալ անվտանգության ձեռքբերումը իր հերթին թույլ կտա Անկարային գործել` հաշվի չնստելով միջազգային իրավունքի հետ, — ասում է ՌԻՍԻ-ի «Ազգային ռազմավարության խնդիրները» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը:

«ՆԱՏՕ-ի գործողություններն ուղղված են երաշխավորելու Թուրքիայի պաշտպանունակությունը: Պատահական չէ, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ռուսաստանը Հայաստան ուղարկեց լրացուցիչ սպառազինություն, որպեսզի ապահովի սեփական ավիացիայի թռիչքների անվտանգությունը Սիրիայի տարածքում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Աժդար Կուրտովը:

Այդուհանդերձ, որևէ մեկին դեռ չի հաջողվել վախեցնել Ռուսաստանին և դժվար թե Թուրքիայի հակաօդային պաշտպանության ամրապնդումն այդ դեպքն է, — համոզված է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն: Նրա խոսքով, Ռուսաստանը հետագայում ևս շարունակելու է ամրապնդել Գյումրիում տեղակայված իր ռազմաբազան:

«Մեզ համար ներկայումս ծայրահեղ կարևոր է Հայաստանի` ՀԱՊԿ-ի մեր ամենամտերիմ ռազմավարական դաշնակցի ՀՕՊ-ի ամրապնդումը: Ցանկացած պարագայում ռուս-հայկական ռազմական համագործակցությունը զարգանալու է: Եվ, առաջնահերթ, դա վերաբերելու է Հայաստանի հակաօդային պաշտպանության ներուժի ամրապնդմանը, որպեսզի այն կարողանա զսպել Թուրքիայի կողմից հնարավոր անբայրացակամ գործողությունները», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Իգոր Կորոտչենկոն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմօդուժը խոցեց ռուսաստանյան Սու-24 օդանավն, ինչի հետևանքով սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները: Միջադեպից հետո Ռուսաստանն ակնկալում էր Թուրքիայի պաշտոնական ներողությունը, բայց Անկարան հայտարարեց, որ կատարվածի մեջ իր մեղավորությունը չի տեսնում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …